Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

04 օգոս 2020 14:53

Ավազակային հարձակում «Հայփոստում». վնասազերծել են ատրճանակով զինված հանցագործին

Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Մի տղամարդ՝ ատրճանակով զինված, մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 83 շենքում գործող «Հայփոստի» գրասենյակ և զենքի սպառնալիքի տակ գումար պահանջել աշխատակիցներից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` այդ պահին նշված վայրում են եղել ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության և «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները, որոնք կարողացել են հետապնդել ու վնասազերծել զինված քաղաքացուն։ Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։


Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու հատկանշներով։


Կայքի տեղեկություններով՝ վնասազերծված քաղաքացին Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Կարապետյանն է։












Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր