Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

04 օգոս 2020 16:10

Կորոնավիրուսի երկրորդ ալիքը այս ձմեռ կարող է կրկնակի ուժեղ լինել

Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մեծ Բրիտանիայում այս ձմեռ կարող է կրկնակի ուժեղ լինել, եթե իշխանությունները աշնանը վերաբացեն դպրոցները, և չներդնեն ավելի արդյունավետ թեստավորման և վերահսկման համակարգ: Նման եզրակացության են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի հետազոտողները, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։


Աշուն-ձմեռ շրջանում կորոնավիրուսի տարածման համար գիտնականները մշակել են վեց տարբեր սցենարներ՝ հաշվի առնելով, թե ինչպես կբացվեն դպրոցները `լրիվ դրույքով, թե՞ մասնակի, ինչպես նաև հաշվի առնելով շաբաթվա տարբեր օրերին աշակերտների կողմից դպրոց հաճախելու բաշխումը:


Մեծ Բրիտանիան կարող է խուսափել կորոնավիրուսի երկրորդ ալիքից `դպրոցները լիարժեք վերաբացելով, եթե լուրջ հսկողություն իրականացվի և բոլոր կոնտակտավորները մեկուսացվեն։


«Եթե ախտորոշումը և կոնտակտավորների հայտնաբերումը իրականացվի 68%-ից ցածր մակարդակով, ապա Մեծ Բրիտանիայի բնակչության շրջանում, դպրոցների վերաբացմանը զուգահեռ, հավանական է, որ հիվանդության երկրորդ ալիքը բարձրանա։ Ավելի նպատակահարմար է մաս-մաս բացել դպրոցները, և միայն 2021 թվականից անցնել բնականոն հունի»,- ասվում է ուսումնասիրության մեջ:


Այնուամենայնիվ, այս սցենարներից որևէ մեկում անբավարար հսկողությունը և թեստերի անցկացման  ցածր մակարդակը կարող են հանգեցնել նրան, որ կորոնավիրուսի «R» տարածումը գերազանցի 1-ը, ինչը կնշանակի վարակի աճ, իսկ երկրորդ ալիքը կլինի 2-2.3 անգամ ավելի ուժգին, քան առաջին ալիքի դեպքում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր