Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

05 օգոս 2020 11:37

Չեն խնայում անգամ Ալիևի զավակներին. գործերը լավ չեն.մեզ համար կրկին լարվածություն, փորձ սահմանին՝ իրավիճակ սրել

Կարծում եմ, որ մոտակա ամիսներին Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքը հասնելու է սրման գագաթնակետին։


Այս օրերին այնտեղ կատարվողը մեծ գործողության նախապատրաստական աշխատանքներ է հիշեցնում։


Բացի Բաքվի բռնապետի քարոզչամեքենայից, մնացած բոլոր մեդիաները, սոցիալական ցանցերի թելադրող օգտատերերը միահամուռ լծվել են ոչ միայն Ալիևի , այլ նաև նրա ընտանիքի անդամների չեզոքացման գործին։


Չեն խնայում անգամ նրա զավակներին։


Կարծում եմ, որ այստեղ նաև իր դերն ու նշանակությունն ունի Թուրքիան, քանի որ Ալիևն այդպես էլ չկարողացավ Թուրքիայի համար պարարտ հող ստեղծել տարածաշրջանում, որպեսզի նա հաստատվի այս տարածաշրջանում։


Գեներալի ոչնչացման մասին այլ վարկածի առաջ քաշելը և դա ոչ իշխանական մեդիայով տարածելը, զորավարժություններին ոչ ռազմական բնույթ տալը, չնայած Ադրբեջանը ջանում է հնարավորինս նման բնույթ տա, սակայն չի ստացվում դեռևս, և մի շարք այլ գործոններ, ստիպում են, որ մտածեմ Ադրբեջանը 2021թ․ է մտնելու հավանաբար նոր ղեկավարով։


Թե մեզ համար ինչպես կլինի, գրեթե պարզ է, կրկին լարվածություն, կրկին փորձ սահմանին իրավիճակ սրել։


Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր