Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

05 օգոս 2020 15:17

Լիբանանը սուտ լուրեր է տարածում.շատերը տեսել են, թե ինչպես է օդանավից ռումբ ընկնում. պայթյունից տուժած

Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները ցնցել են ողջ մարդկությանը: Պայթյունը բեյրութցիներին հասցրել է ֆիզիկական և նյութական մեծ վնասներ, ցավոք, մարդկային կորուստներ ևս: 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց պայթյունի հետևանքով տուժած, 35 տարի  Բեյրութում բնակվող Նելլի Կոյությանի հետ, ըստ որի, թե´ Հայաստանում է ապատեղեկատվություն տարածվում, և թե′ Լիբանանում. «Լիբանանի պետությունը ստում է, Էստեղ ասում են՝ հին պահեստներ են և պայթյուն է եղել, անհիմն լուրեր են տարածում, բայց իմ տղան, և ոչ միայն ինքը, շատերը տեսել են, թե ինչպես է օդանավից ռումբ ընկնում: Տղաս, տեսնելով դա, անմիջապես ներս է մտնում մեր խանութը, ու ներս մտնելն ու ռումբի պայթելը՝ մեկ է լինում: Ամբողջ ցուցափեղկը կոտրվում է տղայիս վրա, ապակիները ճղում են տղայիս գլուխը, ստանում է մի շարք վնասվածքներ, այնուհետև տանում ենք հիվանդանոց՝ կարեր դնելու»,- մեզ հետ զրույցում պատմեց Բեյրութի՝ պայթյունից տուժած երեխայի մայրը:
Պայթյունը Նելլի Կոյությանի ընտանիքին հասցրել էր ինչպես ֆիզիկական վնասներ, այնպես էլ՝ նյութական. «Էստեղ արդեն 15 տարի է, ինչ ունենք հին հայկական գորգերի, նկարների, անտիկ ապակեղենի խանութ: Մեր խանութը պայթյունի վայրից գտնվում է երկու կիլոմետր հեռավորության վրա, ու տուժել է ոչ միայն մեր խանութը, այլև մեզ հարակից բոլոր խանութները, տները, աշխատատեղերը,  ընկերությունները. բոլորը նյութական մեծ վնասներ են կրել»,-նշեց Նելլի Կոյությանը:

Մեզ հետ զրույցում Նելլին մեծ հույս հայտնեց, որ կառավարությունը կփոխհատուցի իրենց կրած վնասը, սակայն, նաև ընդգծեց, որ իրենց կրած վնասը ոչինչ է ուրիշների կրածի համեմատ. «Դեռ տակավին կան անձինք, որոնց հարազատները իրենցից ոչ մի լուր չունեն»,- եզրափակեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր