Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

05 օգոս 2020 14:18

Պետական սահմանին անցման կետերում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը փոփոխվել է

Պետական սահմանի անցման կետերում ՀՀ-ում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագրում՝ (ՀՀ կառավարության թիվ 777 որոշում) փոփոխություններ են կատարվել։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ այդմ, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի գործառույթները սահմանվել են 9․1 կետով, մասնավորապես․


«Պետական սահմանի մասին օրենքի» 14-րդ հոդված համաձայն` առողջապահական միջազգային կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի առաջարկությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում ԱԱՏՄ-ն


1) ուժեղացնում է սանիտարակարանտինային վերահսկողությունը, կազմակերպում է հետևյալ բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող միջոցառումները՝


ա. վերահսկողություն է իրականացնում ՀՀ տարածք ժամանող անձանց, բեռների, ուղեբեռների, կոնտեյներների, ապրանքների (բացառությամբ սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների), փոստային ծանրոցների, տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ օդանավի և երկաթուղային տրանսպորտի սրահի, խոհանոցի, աղբի և ջրի պահման տեղերի, բեռնախցիկի, ծառայողական շենքերի), մարդկային աճյունների տեղափոխման նկատմամբ՝ մարդու առողջության համար հավանական վտանգ ներկայացնող արտադրանքի (ապրանքների) ներմուծումը, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) ներբերումը, առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով,


բ. կազմակերպում է հիվանդ անձանց զննումը ՀՀ պետական սահմանի անցման կետերի առաջին գծում գտնվող զննման սենյակում, անհրաժեշտության դեպքում՝ նրանց մեկուսացումը, հոսպիտալացումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հիվանդության ախտորոշման նպատակով արագ թեստավորումը,


գ. կազմակերպում է հիվանդ անձանց առաջնային բժշկական օգնությունն ու սպասարկումը` սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին կցված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների միջոցով,


դ. կազմակերպում է հիվանդների հետ շփում ունեցող անձանց (կոնտակտավորների) «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտի» կամ ազգային համակարգող մարմնի կողմից առաջարկվող այլ ձևաչափով հասցեական քարտի լրացումը,


ե. ստուգում է անձանց բժշկական զննության, պատվաստումների կամ այլ կանխարգելիչ միջոցառումների փաստերի առկայությունը, իրազեկում է պատվաստումներ կամ այլ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ


զ. իր իրավասության շրջանակներում կազմակերպում է ժամանած ուղևորների կամ կասկածելի հիվանդների նկատմամբ հայտարարված կարանտինի կամ այլ առողջապահական (բժշկասանիտարական) միջոցառումների կիրառումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր