Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

07 օգոս 2020 17:00

Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Ալեքսանդր Վուչիչի խոսքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքը:


Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետ կապված Սերբիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ Սերբիան կողմ է երկխոսության, ձեռքբերված համաձայնությունների հարգման միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը:




Իսկ ահա ադրբեջանական տարբերակում նշվում են Հայաստանի «սադրանքների», Հայաստանի կողմից այդ բախումներում Սերբիայի կողմից արտադրված զենքի կիրառման մասին: Ապա Վուչիչը, իբր, նշում է, որ այդ իրավիճակի հետաքննության համար մոտ ժամանակներս Ադրբեջան կուղարկի սերբական պատվիրակությանը:


Հիշեցնենք, որ Բաքվի եւ Բելգրադի հարաբերությունների պարզում սկսվեց ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Այսպես, ԶԼՄ-ներից մեկում նյութ հայտնվեց Հայաստանի կողմից սերբական արտադրության զենքի օգտագործման մասին: Անտեսելով այն փաստը, որ «մեծ եղբայր» Թուրքիան բացահայտ հայտարարում է Ադրբեջանին զինելու պատրաստակամության մասին՝ մոռանալով, որ ինքը սպառազինություն է գնում այլ երկրներից, ակտիվորեն օգտագործում է իսրայելական անօդաչուները, Ադրբեջանը փորձում է սպառնալիքներով եւ շանտաժով սերբական կողմին ստիպել հրաժարվել Հայաստանի հետ համագործակցությունից: Ակնհայտ է, որ դրան հասնելու համար Ադրբեջանը որեւէ մեթոդ չի խնայում:  




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր