Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

08 օգոս 2020 11:55

Պարզից էլ պարզ է, սա ում ձեռքի գործն է,պիտի սկսեր ազատվել նրանցից,ովքեր տեղյակ են իր «քաջագործություններից»

Ուռուցքաբան, ՀՀ Առողջապահության նախարարության նախկին խորհրդատու, «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Ինֆեկցիոնի հարգելի բժիշկներ, բուժքույրեր եւ ամբողջ անձնակազմ, որ վերջին կես տարին պայքարում եք առաջնագծում, օրուգիշեր, տունուտեղ մոռացած… Մարդիկ, որ դարձել են համավարակի դեմ պայքարի խորհրդանիշները: Հիմա կարդում եմ ձեր գրառումները, ու անխտիր բոլոր գրառումները ափսոսանք են արտահայտում, ցավ ու զայրույթ` Մհեր Դավիդյանցի հեռանալու կապակցությամբ։

Համոզված եմ, բոլորի համար պարզից էլ պարզ է, սա ում ձեռքի գործն է։ Պարզից էլ պարզ է, որ իր սեփական շողքից վախեցող առողջապահության «պատասխանատուն», պիտի սկսեր ազատվել այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից» եւ իր համար վտանգ են ներկայացնում։ Հիմա հարցն այլ է` միթե բժշկական համայնքը շարունակելո՞ւ է հանդուրժել այս ամենը: Մի՞թե բժշկական համայնքը կրկին չի կարողանալու համախմբվել: Մինչեւ ե՞րբ: Ժամանակն է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցը համախմբվի ու իր վճռական խոսքն ասի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր