Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

07 օգոս 2020 18:12

Շինարարի ստեղծագործ ձեռքերի վկաներն են դարերից մեզ հասած կոթողները, եկեղեցիները, կամուրջները, ճանապարհները որոնք զարմացնում և հիացնում են բազում օտարերկրացիներին

Շինարարի ստեղծագործ ձեռքերի վկաներն են դարերից մեզ հասած կոթողները, եկեղեցիները, կամուրջները, ճանապարհները որոնք զարմացնում և հիացնում են բազում օտարերկրացիներինՃարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանի ուղերձը շինարարարի օրվա առթիվ։ 

Հարգելի շինարարներ այսօր մեր մասնագիտական տոնն է՝ քարի միջոցով պատմությունը կերտողի օրը։ Մեծ և անգնահատելի է շինարարի ավանդը մեր երկրի զարգացման և շենացման գործում։ 
Շինարարի մտքի թռիչքի, ստեղծագործ ձեռքերի և անձնվեր աշխատանքի լուռ վկաներն են դարերից մեզ հասած կոթողները, եկեղեցիները, կամուրջները, ճանապարհները և բազմաթիվ բարդ ենթակառուցվածքները, որոնք զարմացնում և հիացնում են ոչ միայն մեզ այլ բազում օտարերկրացիներին։ Շինարարի ու ճարտարապետի համատեղ ստեղծագործ արդյունքները այսօր էլ դարձել են Հայաստանի այցեքարտը։ 
Կյանքը զարգանում և առաջ է գնում նաև շինարարության միջոցով։ Եվ այժմ էլ մեր ուսանողները և շրջանավարտները իրենց աշխատանքով բարձր են պահում շինարարի դարավոր և անբասիր պատիվը։
Հարգելի գործընկերներ Դուք ամեն օր կերտում եք մեր վաղվա օրը, ապացուցելով հայ ժողովրդի հաղթելու, արարելու դարերի խորքից եկող հրամայականը։ 

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթելով Ձեզ երջանկություն, ընտանեկան բարորություն, ցանկանում եմ ստեղծագործական նոր լիցքերով շենացնենք մեր Հայրենիքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր