Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 4-ի համար          Եկեղեցու դեմ արշավի տակ թաքնված նպատակ կա․ «Հրապարակ»       Ավինյանին փոխարինել է Նիկոլ Փաշինյանը, իսկ տնօրենը ԱԳ նախարարի կինն է. «Նոր ԱՆԻՖ». «Ժողովուրդ»    

10 օգոս 2020 15:15

Աշխարհի ամենաթանկ բժշկական դիմակը՝1,5 միլիոն դոլար,3600 սև և սպիտակ ադամանդներով

Իսրայելացի ոսկերիչները ստեղծում են աշխարհի ամենաթանկ բժշկական դիմակը, որը պատրաստված է լինելու սպիտակ ոսկուց և պատված՝ սև և սպիտակ ադամանդներով, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ 


Նշվում է, որ բժշկական դիմակը կարժենա մոտ 1,5 միլիոն դոլար։


«18 կարատանոց սպիտակ ոսկուց պատրաստված դիմակը կզարդարվի 3,600 սպիտակ և սև ադամանդներով և հաճախորդի խնդրանքով կապահովվի ամենաբարձր որակի N99 ֆիլտրերով»,- հայտարարել է դիզայներ և ոսկերչական ֆիրմաների սեփականատեր Իսահակ Լևին:


Նման դիմակի ստեղծման պատվեր իսրայելացի ոսկերիչները ստացել են ԱՄՆ-ում բնակվող չինացի գործարարից: Հաճախորդը արտադրողների առաջ երկու պայման է դրել. դիմակը պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ և պետք է դառնա աշխարհի ամենաթանկ նմանատիպ արտադրանքը: Վերջին պայմանը, Իսահակ Լևիի կարծիքով, ամենադյուրինն է։


Իսահակ Լևին լրագրողներին ցույց է տվել դիմակի մի  հատվածը։


Ադամանդները, որոնք կպատեն թանկարժեք իրը, թեև անհարմարություններ կստեղծեն տիրոջ համար՝ դիմակը կրելիս, այնուամենայնիվ, կօգնեն սեփականատիրոջը ուշադրության կենտրոնում լինել:


Ոսկերչի խոսքով, դիմակը կկշռի մոտավորապես 270 գրամ `գրեթե 100 անգամ ավելի, քան սովորական բժշկական դիմակը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր