Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

10 օգոս 2020 15:35

Տեսանյութ.Արսեն Թորոսյանը երբ կգա որպես վկա հարցաքննության, նրան անակնկալ հարցեր կան, որոնց ինքը չի սպասում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որպես վկա պետք է գա Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատավարությանը եւ նրան անկնկալ հարցեր կան, որոնց ինքը չի սպասում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը։


Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ հարուցելուն, Սանասարյանն ասաց. «Սրա մասին ես վաղուց ասել եմ, ասել եմ, որ սա անընդունելի է։ Եթե լիազորություններս դադարեցված չլինեին, աշխատակիցներիս կհանձնարարեի, չէի թողնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուսումնասիրել եւ տեսնել՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ինքը նախարար եւ առանց մրցույթ հայտարարելու, մոտ 170 միլիոնի գործարք է կքնում մի բժշկական կենտրոնի հետ, որի ղեկավարն իր կինն է. այստեղ Դատախազությունն էլ անելիք ունի»։


Խոսելով դատական նիստին ուսումնասիրված գործով առկա փաստաթղթերի, ինչպես նաեւ նամակագրության մասին՝ Սանասարյանն ասաց. «Այդ կառույցը փորձեց ինչ-որ բան գտնել իմ հետ կապված, սակայն չկարողացավ գտնել։ Տարածում էին տարատեսակ կեղծ լուրեր, թե իբր Սանասարյանը նվերներ է ստացել, ավտոմեքենա, կոստյում եւ այլն։ Կառույցն էլ պատասխանեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել»։


Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաեւ ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր