Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

10 օգոս 2020 15:56

Մարգարիտա Սիմոնյանը հիմա էլ Լուկաշենկոյին է կոչ արել

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Բելառուսի իշխանություններին և անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ է արել ազատ արձակել  նախագահական ընտրություններից հետո անցկացված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված լրագրողներին:  Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիմոնյանը նշել է, որ երկրի ղեկավարը «ազատ է երկրում կարգուկանոնի հաստատել իր նախընտրած ձևով», սակայն մամուլի ներկայացուցիչներին իրենց աշխատանքի համար ձերբակալելու իրավունք չունի:


«Եթե դուք չեք ցանկանում թշնամիներ ձեռք բերել այն մարդկանց խմբից, որոնք աջակցել են ձեզ այս ճակատագրական գիշերվա ընթացքում, անհապաղ բաց թողեք Սեմյոն Պեգովին»,-գրել է Սիմոնյանը Տելեգրամում:


Նա հավելել է, որ լրագրողի գործընկերները հենց հիմա պետք է իմանան՝ որտեղ է նա գտնվում, ինչ վիճակում է, և արդյոք նրան բժշկական օգնություն ցուցաբերվում է, թե ոչ:


Սիմոնյանը կոչ է արել նաև ազատ արձակել Ruptly վիդեոգործակալության աշխատակիցներին և բոլոր լրագրողներին, որոնք բարեխղճորեն կատարել են իրենց աշխատանքը:


Բելառուսում օգոստոսի 9-ին՝ ընտրությունների օրը, ձերբակալել են մի շարք լրագրողների: Daily Storm-ի գլխավոր խմբագիր Ալյոնա Սիվկովան տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ին, որ հրատարակության լրագրողներ Անտոն Ստարկովը և Դմիտրի Լասենկոն ձերբակալման պահին նաև ծեծի են ենթարկվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր