Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

11 օգոս 2020 11:15

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160, մահվան՝ 7 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 160 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40593-ի:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 7803 է:


Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Օգոստոսի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 234 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1037-ի:


Մեկ օրում առողջացածների թիվը 541 է, ընդհանուր առողջացածներինը՝ 33157, փաստացի բուժվողներինը՝ 6399 (մեկ օրում նվազել է 394-ով): Մեկ օրում արվել է 968 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 177322 թեստ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր