Առաջիկա խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով          ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Տիգրան Բալայանը uպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից       «Opel»-ը Կոմիտասում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մաhացել է    

11 օգոս 2020 14:55

Կառավարությունը վերջին անգամ է երկարաձգում արտակարգ դրությունը,ուսումնական տարվա մեկնարկն էլ կփոփոխվի

Վաղը՝ օգոստոսի 12-ին նախատեսված է կառավարության արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված է Հայաստանում 4-րդ անգամ երկարաձգված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու նախագիծը։ Այն գործադիրի հաստատմանն է ներկայացնելու ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։


Հայաստանում պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 16-ին եւ յուրաքանչյուր ամիս այն մեկ ամսով երկարաձգվեց։ Հերթական անգամ այն կերկարաձգվի մինչև սեպտեմբերի 12-ը։

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով կառավարությունը վերջին անգամ է երկարաձգում արտակարգ դրությունը։ Արտակարգ դրության երկարաձգմամբ է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ այս տարի ուսումնական տարվա մեկնարկը կտրվի ոչ թե սեպտեմբերի 1-ին, այլ՝ 15-ին, սակայն մեր ունեցած տեղեկություններով այն չի վերաբերվի բուհական հաստատություններին և այստեղ դասերը կսկսվեն արդեն հաջորդ տարի՝ փետրվարից։ Նշենք, որ սրանք նախնական տեղեկություններ են և պայմանավորված Հայաստանում կորոնաիրավիճակի հետագա զարգացմամբ կարող են ենթարկվել փոփոխությունների։


Հանրային վայրերում դիմակ դնելու պարտադիր պահանջը կշարունակի մնալ։ Միաժամանակ, սակայն որոշակ սահմանափակումներ կթուլացվեն։ Այս մասին դեռ օգոստոսի 5-ին ասել էր ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Irakanum.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր