Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ       Երկրաշարժ է գրանցվել Կարս քաղաքից ոչ հեռու, զգացվել է նաև Շիրակի մարզում    

12 օգոս 2020 10:00

Թուրքիայի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ.Երևանում նույնիսկ քնած բնակիչները զգացել են ցնցումներն ու արթնացել

Անցած գիշեր՝ Երևանի ժամանակով 03։29-ին 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել թուրք-իրանական սահմանին։


Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, էպիկենտրոնը  Թուրքիայի Իգդիր քաղաքից 13 կմ հարավ-արևելք է, Արարատից 14 կմ, Երևանից՝ 48 կմ հարավ-արևմուտք։ Հիպոկենտրոնը գտնվում է 2 կմ խորության վրա, մեկ այլ տվյալով՝ 5.5 կմ։


Երևանում նույնիսկ քնած բնակիչները զգացել են ցնցումներն ու արթնացել։ Զգացածի մասին նրանք գրել են ֆեյսբուք սոցիալական ցանցում.


«Շատ ուժեղ էր։ Ցնցումից վեր թռա, ուղեկցվում էր ձայնով»։
«Երկրաշարժ էր.... ու ուժեղ էր ահագին»։
«Մի հատ էլ ցնցումներից հետո լավ թափ տվեց»։
«Մոտ 15 վայրկյան թափ տվեց, վախեցել էի»։
«Էս ինչ էրրր»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր