Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

12 օգոս 2020 10:38

ԱՄՆ գլխավոր վարակաբանը կասկած է հայտնել ռուսական առաջին գրանցված պատվաստանյութի անվտանգության առնչությամբ

ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ իրենք անգամ հաջորդ շաբաթ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միանգամից մի քանի տարբերակ կարող են ներկայացնել, սակայն վստահ չեն դրանց արդյունավետության և անվտանգության հարցում: Նա նաև կասկած է հայտնել կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին գրանցված պատվաստանյութի անվտանգության առնչությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


«Պատվաստանյութ ունենալը և դրա անվտանգությունն ապացուցելը տարբեր բաներ են։ Մենք մի քանի պատվաստանյութ ունենք, սակայն եթե ցանկանայինք ռիսկի դիմել և ավելի մեծ թվով մարդկանց վնասել՝ նրանց որևէ օգուտ չտվող նյութ տալով, ապա դա մյուս շաբաթ էլ ցանկության դեպքում կարող էինք սկսել»,- նշել է Ֆաուչին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանն իրապես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ունի։


«Այդ պատճառով էլ հույս ունեմ, որ ռուսները լիովին վստահ են, որ պատվաստանյութն անվտանգ ու արդյունավետ է։ Շատ կասկածում եմ, որ դա այդպես է»,- հավելել է ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրենը։


Ավելի վաղ հայտնել էինք,  որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։


«Սպուտնիկ 1»-ն ամբողջ աշխարհում ակտիվացրել է տիեզերական հետազոտություները։ Կորոնավիրուսի դեմ նոր ռուսական պատվաստանյութը միջազգային հանրության համար նման նշանակություն ունի, ուստի՝ այս համեմատության արդյունքում էլ այն «Սպուտնիկ 5» անվանումն է ստացել»,- ասվում է անվան ընտրության բացատրության մեջ:


Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 20 525 986 է, մահացել է 745 971 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր