Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

12 օգոս 2020 11:35

ՀՀ կառավարությունը որոշեց նորից երկարացնել արտակարգ դրության ժամկետը հուսով՝ վերջին անգամ

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն օգոստոսի 12-ին չի ավարտվի: Այն կերկարաձգվի ևս մեկ ամսով:


Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության արտահերթ նիստում:


«Հիմա մենք ստիպված ենք ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարացնել։ Հուսով ենք՝ վերջին անգամ», - ասաց նա՝ ավելացնելով։ Այս անգամ արտակարգ դրության ռեժիմը կլինի ավեի մեղմ»,– ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի զեկուցումից ու քննարկումներից հետո կառավարությունը միաձայն ընդունեց «2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը։
Կառավարության հաստատումից հետո որոշումն այսօր կքննարկվի նաև ՀՀ ԱԺ-ի՝ այդ նպատակով հրավիրվող հատուկ նիստում, ինչպես նախատեսված է օրենքով: Այս պահին նիստի ժամը դեռ հայտնի չէ:


Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնել էր, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմն օգոստոսի 12-ին կերկարաձգվի ևս մեկ ամսով։


Միաժամանակ նա տեղեկացրել էր, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։ Օրինակ` օտարերկրյա քաղաքացիների մուտքի, ապրանքների արտահանման, հանրահավաքներ ու հանրային միջոցառումներ անցկացնելու արգելքը։


Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել է մարտի 16-ին, հետագա ամիսներին 5 անգամ երկարաձգվել է։


Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին և կավարտվի օգոստոսի 12-ին։






Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր