Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

12 օգոս 2020 13:54

Մենք կրկին առաջինն ենք,պարգեւատրել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ստեղծողներին

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Telegram ալիքով հայտարարել է աշխարհում առաջին գրանցված ռուսական պատվաստանյութի ստեղծողներին պարգեւատրելու անհրաժեշտության մասին:


«Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի գրանցման կապակցությամբ.


մենք կրկին առաջինն ենք, եւ դա հիանալի է: Սա մեր գիտության եւ մեր բժիշկների հաջողությունն է: Մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ Ռուսաստանը հզոր բժշկական տերություն է: Մենք պետք է շարունակենք աշխատել այս ուղղությամբ, որպեսզի ավելի շատ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ լինեն, եւ մեր բժշկական հաստատությունների բոլոր աշխատակիցների մասնագիտական ​​մակարդակն անընդհատ բարելավվի:


Մենք պետք է պարգեւատրենք բոլոր նրանց, ով ստեղծել է առաջին պատվաստանյութը եւ շտապ տարածենք այն ամբողջ երկրով, որպեսզի բոլորը պատվաստվեն:


Սա հսկայական հաջողություն է: Շնորհակալություն մեր բոլոր գիտնականներին եւ բժիշկներին»,- գրել է նա:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր