Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զոհվածների հերթական փախանակումը          ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3000 մարդ       Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է. անցել է համապատասխան բուժզննում    

13 օգոս 2020 14:10

Հայաստանին մատակարարվող սպառազինության կապակցությամբ Ալիևը դժգոհել է Պուտինից

Օգոստոսի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտահոգություն է հայտնել Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռների մատակարարման կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից:


Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանային բախումներից անմիջապես հետո ՌԴ-ից  Հայաստանին առաքված ռազմական բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան:


«(Սա) մտահոգություն և լուրջ հարցեր է առաջացնում ադրբեջանական հասարակության շրջանում», - հայտարարել է Ալիևը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր