Սրտանոթային հիվանդություններ ունեցող պացիենտների մահից 10-15 օր առաջ տեսանելի նշանները

Բոլոր ախտանիշները կարելի է տեսնել հիվանդի դեմքին մահից 10-15 օր առաջ:
«Ընդհանուր տկարություն, թույլություն, շնչարգելություն, վախի հանկարծակի նոպաներ, դեմքի կարմրավուն երանգ, գունատ մաշկ: Կարող է դիտարկվել բիբերի լայնացում: Մեկ այլ վատ նշան է գիտակցության անընդհատ կորուստը»,- ասել է Տրիֆոնովը:
Բացի այդ, հիվանդի մաշկի գույնը փոխվում է, այն դառնում է կապտավուն: Նաեւ նա կարող է վերջույթների սառնություն զգալ, սկսվում են ցնցումներ: Բերանի խոռոչից կարող էփրփուր գալ, գրում է Pravda.ru-ն:
«Եթե բանը հասնում է նման լուրջ շրջադարձի, ապա մահը, որպես կանոն, տեղի է ունենում առաջիկա ժամերի ընթացքում: Սովորաբար մահվան ելքին նախորդում են նաեւ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են տենդը եւ վերջույթների այտուցումը: Եթե առաջանում է այսպիսի անբարենպաստ կլինիկական պատկեր, անհապաղ բժշկական օգնությունը կարող է մարդուն փրկել վերահաս մահից»,- ասել է մասնագետը: