Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին          Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

14 օգոս 2020 13:06

Ոչինչ հայտնի չէ, ավելի տեղյակ ենք, թե ինչպես են բացվելու Շոտլանդիայի դպրոցները, քան Հայաստանի

Ուսումնական տարվա մեկնարկին քիչ ժամանակ է մնացել, սակայն ուսուցիչները, ծնողները, աշակերտներն անորոշության մեջ են։


«Ես օրինակ, ավելի լավ տեղյակ եմ, թե ինչպես են բացվելու Շատլանդիայի դպրոցները, քան օրինակ, Հայաստանի։ Ունենք իսկապես ինֆորմացիայի պակաս։ Մարդկանց համար հասկանալի չէ, ինչու են սեպտեմբերի 15-ին բացվելու դպրոցները»,- ընթացող օնլայն քննարկման ժամանակ հայտարարեց կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը։


Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր՝ սովորողները դպրոց կգնան։


Փորձագետի դիտարկմամբ, եթե դասարանները կիսվելու են, ապա ինչպե՞ս են աշխատելու ուսուցիչները, վճարվելո՞ւ են լրացուցիչ աշխատանքի համար, ինչպե՞ս են վարվելու, եթե դասասենյակները քիչ են։


«Ես կողմնակից եմ, որ մինչև սեպտեմբերի 15-ը պետք է դպրոց հաճախեն 1-5-րդ դասարանցիները։ Կան հետազոտություններ, և վերջինը հարավկորեական մեծածավալ հետազոտություն էր, որ մինչև տասը տարեկան երեխաները գրեթե չեն տարածում վիրուսը։ Այս առումով կրտսեր դպրոցի բացումը հեշտ է»,- առաջարկն այսպես հիմնավորեց փորձագետը՝ ընդգծելով, որ գիտնականների միջև այս հարցում էլ տարակարծություններ կան, քանի որ մի մասն էլ պնդում են, որ ընդհանրապես չեն տարածում։


Խաչատրյանի համոզմամբ, խնդիրն ավելի է հեշտանում, եթե հաշվի առնենք, որ այս տարիքի երեխաների գերակշռող մասն այցելում է իրենց թաղամասի դպրոց, նրանց տանում ու բերում են ծնողները։


Փորձագետի համոզմամբ, այս պահին պետք է բացվեն նաև գյուղական փոքր դպրոցները։
«Ինչո՞ւ ոչ, կարելի է գնալ գյուղերում մինչև 200 հոգանոց դպրոցների բացմանը, որովհետև գյուղերում իրավիճակը հեշտ է վերահսկել ու կառավարել։ Բազմաթիվ գյուղեր կան, որտեղ վարակակիրներ չկան»,- ընդգծեց նա։


Բանախոսը նկատեց՝ շատ կցանկանար, որ սեպտեմբերի մեկից այս երկու կատեգորիայի դպրոցները բացվեն, հետո մեկ շաբաթ անց միջին դպրոցը միանար։


«Սա հնարավորություն կտար դպրոցներին հասկանալ, թե ինչ է տեղի ունենում»,- նկատեց փորձագետը։


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը ցավով նշեց, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովում քննարկումներ չեն եղել, ինքն էլ քննարկումներից դուրս է մնում։


«Այս հարցն ուսումնասիրված չէ, ինչքան էլ ինձ համոզեն կրթության ոլորտի փորձագետները, նախարարությունը, մեր երկրի կրթական խնդիրները հաշվի առնված չեն»,- ասաց պատգամավորը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր