Եկավ Մարությանին կարգեց քաղաքապետ, և երբ զգաց ընտրությունը սխալ է եղել,հեռացավ.«Հրապարակ»

Նախկին կավեենշչիկ Արտաչոկը, փաստորեն, իր միսիան ավարտված է համարում, չնայած ոչ ոք չգիտի, թե նա ինչ խորհուրդներ է տվել վարչապետի խորհրդականի պաշտոնում։ Փոխարենը գիտենք, որ նա Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է և ժամանակին գրել ենք, որ որևէ կարգավիճակ չունենալով մասնակցում է քաղաքապետի մոտ տեղի ունեցող խորհրդակցություններին։
Իսկ միսիան ավարտվել է, քանի որ միակ գործը, որը նա արել է այս ընթացքում՝ Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ կարգելն է եղել։ Նրա անմիջական և շատ ինտենսիվ ջանքերի շնորհիվ է ծագել Մարությանին քաղաքապետ կարգելու գաղափարը, նա է հարթել տարբեր դժվարություններ այդ ճանապարհին և հասել նրան, որ իր դերասան ընկերը զբաղեցնի Հայաստանի, կարելի է ասել, երրորդ պաշտոնը։
Իսկ այսօր, երբ ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձի ընտրությունը սխալ է եղել և Հայկ Մարությանը, որպես քաղաքապետ, ձախողված է, ուստի Արտաչոկն էլ այդ ձախողման մեջ ծանրակշիռ մասնակցություն ունի, եկել է ասպարեզը լքելու ճիշտ ժամը»,-գրում է թերթը։