Քաջարանում սպանել են 58-ամյա տղամարդուն 4.972.000 ՀՀ դրամի ոսկյա զարդեր հափշտակելու համար.Մեղադրանք է առաջադրվել 3 անձի          Եվրոպական տիեզերական գործակալությունը Թուրքիայում անտառային հրդեհներից առաջացած ծուխը ցույց է տվել տիեզերքից       Տեսանյութ.Ոչ մի տեղ թատրոն գրած չէ, ծափահարությունների ավանդույթը թարգեք․ Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին    

15 օգոս 2020 13:17

Տեսանյութ.Բելառուսում անկայունությունն իր բացասական ազդեցությունն է ունենալու նաև Հայաստանի վրա

«Անվտանգության գործոն» և «Տողերի արանքում» հաղորդումների համատեղ եթերում Արման Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանն անդրադարձել են Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին, դրանց պատճառներին, զարգացումների հնարավոր սցենարներին և մեր տարածաշրջանի վրա դրանց հնարավոր ազդեցությանը:


Բելառուսում նման զարգացումների հանգեցրած գործոնների թվում, մասնավորապես, առանձնացվել է հասարակության մոտ առկա որոշակի «հոգնածությունը» Լուկաշենկոյից, որը երկիրը ղեկավարում է ավելի քան 25 տարի, առանց իրական ընդդիմության ճանապարհ հարթելու Բելառուսի իշխանության հետևողական քաղաքականությունը, ինչին ականատես եղանք նաև այս ընտրական ցիկլի ժամանակ, ինչպես նաև երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը, կորոնավիրուսային համավարակը, որի նկատմամբ Բելառուսի իշխանության վերաբերմունքն ի սկզբանե ինչ-որ իմաստով արհամարհական էր:


«Սակայն մենք շատ լավ պատկերացնում ենք, որ խնդիրները չեն սկսվում և ավարտվում միայն ներսում՝ առավել ևս երկրի դեպքում, որն աշխարհաքաղաքական տեսանկյունից գտնվում է Արևմուտք-Ռուսաստան հակասության անմիջական սահմանին», - ընդգծել է Կարեն Բեքարյանը:


Արման Սաղաթելյանի դիտարկմամբ՝ եթե Արևմուտքը Ռուսաստանի հետ համաձայնության չեկավ հետլուկաշենկոյան Բելառուսի վերաբերյալ, ապա, ամենայն հավանականությամբ, կփորձի Ռուսաստանի համար ստեղծել խնդիրներ այլ տարածաշրջաններում: «Սա մեծ ռիսկեր է առաջանցում մեզ համար՝ մասնավորապես վերջին ժամանակներում Թուրքիայի դրսևորած վարքագծի համատեքստում», - նշել է Սաղաթելյանը:


Անդրադառնալով մեր տարածաշրջանի վրա Բելառուսում տեղի ունեցող զարգացումների հնարավոր հետևանքներին` նշվել է, որ Բելառուսում անկայունությունը Ռուսաստանին դնում է մի իրավիճակում, որը նոր ռեսուրսներ է պահանջում վերջինից: Դա կարող է ստիպել Մոսկվային նվազեցնել ուշադրությունը, օրինակ, Հարավային Կովկասում, ինչն էլ չի կարող իր ուղղակի ազդեցությունը չունենալ մեզ վրա:


Բելառուսում անկայունությունն իր բացասական ազդեցությունն է ունենալու նաև ինտեգրացիոն կառույցների՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի աշխատանքի վրա, ինչը, բնականաբար, անուղղակի անդրադարձ է ունենալու նաև Հայաստանի վրա:


Ընդգծվել է, որ եթե Բելառուսում պայմանավորվելը դառնա բարդ, մենք Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրացման լրիվ այլ աստիճան կարող ենք ունենալ: Իրավիճակի նման զարգացումը չի կարող իր ազդեցությունը չունենալ մյուս տարածաշրջանների, այդ թվում` Հարավային Կովկասի վրա: Այն առնվազն չի նպաստի տեղերում իրավիճակի ավելի կայունացմանը:


Զրուցակիցների կարծիքով՝ այս ամենը պետք է զանգ լինի Հայաստանի իշխանության համար լրջանալու և այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու համար՝ ընդ որում, պարտադիր չէ, որ այդ աշխատանքները լինեն տեսանելի:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր