Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

15 օգոս 2020 16:30

Տեսանյութ.Հարվածել են ոտքերով և մահակներով, շուրջ 8-10 մարդ էր ծեծել մոտ 1ժամ.Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված, ծեծի ենթարկվածներ

Բելառուսական TUT.BY կայքին հաջողվել է շփվել Մինսկի շտապ օգնության հիվանդանոցում հոսպիտալացված, Բելառուսում բողոքի ակցիաներին մասնակցած և ծեծի ենթարկված անձանց հետ: Նրանցից մի քանիսը դեռևս շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, մյուսները այսօր վերջապես դուրս են գրվել հիվանդանոցից և վերադարձել են հարազատների մոտ, սակայն առջևում դեռևս ամիսներ տևող բուժումն ու վերականգնողական ընթացքն է:

Կայքի բոլոր զրուցակիցները, բացի մեկից, համաձայնել են բաց դեմքով խոսել և լուսանկարվել:


20-ամյա Ալեքսեյ Կուրաչովը գանգուղեղային փակ վնասվածք, մկանային բազմաթիվ վնասվածքներ և վնասվածքային երկրորդ աստիճանի շոկ է ստացել:

Նա պատմել է, որ իրեն ձերբակալել են դպրոցներից մեկի մոտակայքում, հարվածել են ոտքերով և մահակներով, շուրջ 8-10 մարդ նրան ծեծել է մոտ մեկ ժամ:


«Ես ասում էի, տղերք, արդեն հասկացել եմ իմ սխալը, ինձ էլ մի հարվածեք, սակայն դա նրանց չէր հետաքրքրում: Ես մինչ այս այդպիսի ցավ չէի տեսել: Չգիտեի, եթե նրանք շարունակեն, կմահանայի ես, թե ողջ կմնայի»,-պատմել է Կուրաչովը:


34-ամյա Մաքսիմ Սալնիկովը ստացել է գլխուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, մկանային, կրծքավանդակի, որովայնի և լյարդի վնասվածքներ:


«Ես գնացել էի խանութ, ծխախոտ գնելու: Թփերի ետևից դուրս եկան: նրանք արդեն վահաններով կանգնած էին: Տեսա, որ վազում են իմ ուղղությամբ, ես էլ մենակ էի: ասում էի «չէ, չէ, ամեն ինչ նորմալ է»: Ամեն դեպքում գետնին գցեցին և սկսեցին ծեծել: Գազ լցրեցին»,-պատմել է Սալնիկովը:


Նա նշել է, որ իրեն մոտ 3 րոպե ծեծել են, հետո մտցրել են մեքենան, այնտեղ են սկսել ծեծել, հարվածել են լյարդին: Ծեծից հետո նա կարողացել է մի կերպ վերադառնալ տուն և շտապ օգնություն կանչել, իսկ երկու օր առաջ լյարդի վիրահատության է ենթարկվել:


21-ամյա Ալեքսանդր Ալխովսկին գանգուղեղային վնասվածքներ, վզի վնասվածք և մկանային և մաշկային բազմաթիվ վնասվածքներ է ստացել:


Նրան ծեծել են մահակներով և ոտքերով, իր բակում, հետո մտցրել են ավտոբուս, մի քանի ժամ ավտոբուսով տարել են և այդ ընթացքում ծեծը շարունակվել է:


19-ամյա Մարիա Զայցևան գլխուղեղային վնասվածք է ստացել, նրա մոտ ախտորոշվել է նաև մատների, ուսերի վնասվածք, արյունահոսություն, աչքի կանտուզիա և արյունահոսություն, աչքի բեկորային վնասվածքներ:


«Ես Գոմելից եմ, օգոստոսի 9-ից հետո սկսված ցույցերից հետո Մինսկում էի: Ենթադրաբար վնասվածքներ եմ ստացել լուսաջայնային նռնակներից, մի քանի ռետինե փամփուշտներով էլ կրակել են»,-ասել է Զայցևան:


Այժմ նա մի ականջով չի լսում, բայց ասել է, որ դա կվերականգնվի:


«Բեկորի հարվածից լինզաս ընկավ, հենց լինզան է ինձ փրկել, որ չեմ կուրացել»,-պատմել է աղջիկը:


Իրենց նմանատիպ պատմությունները պատմել են նաև 32-ամյա Ալեքսանդր Պաշկովսկին և Կիրիլ Պիսկարյովը, որոնք նույնպես գլխուղեղային և մկանային լուրջ վնասվածքներ են ստացել:


Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն`ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր