Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ          Բաքվում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման       Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է    

17 օգոս 2020 11:36

Բելառուսի կառավարությունը լիազորությունները վայր է դրել՝ հրաժարական տալով նորընտիր նախագահին

Բելառուսի կառավարությունը լիազորությունները վայր է դրել՝ հրաժարական տալով նորընտիր նախագահին։ Սա նախատեսված է օգոստոսի 15-ի №480 որոշմամբ, որն այսօր պաշտոնապես հրապարակվել է Ազգային իրավական համացանցային պորտալում, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։ 


Ըստ փաստաթղթի՝ Սահմանադրության 106-րդ հոդվածի եւ 2008 թվականի հուլիսի 23-ի «Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհրդի մասին» №424-З օրենքի 9-րդ հոդվածի համաձայն բելառուսական կառավարությունը լիազորությունները վայր է դրել՝ հրաժարական տալով նորընտիր նախագահին։

Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է օպերատիվորեն նախապատրաստել կառավարության հետագա աշխատանքի վերաբերյալ փաստաթղթերը։ Այդ ժամանակ նա նշել էր, որ կառավարությունը հիմնականում ձեւավորված է։ Միաժամանակ հավելել էր, թե հնարավոր է, որ որոշ նրբերանգներ լինեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր