Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

17 օգոս 2020 15:16

Մարության Հայկն էլ է ազատվելուց առաջ պարգևավճար ստանալու և Աջափնյակի մետրոյով գնալու Չեխիա.Ամոթը լավ բան է, թարգեք էդ շոուները

«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը գրում է. «Նիկոլը հերթական անգամ գնացել է փռած ասֆալտի վրա նկարվելու:  Երկրում այն աստիճան վատ իրավիճակ է, որ ասֆալտ անելը դարձել է դարի իրադարձություն: Գնացեք աշխատատեղեր բացեք, տնտեսություն զարգացրեք, եթե կարող եք, թե չէ ասֆալտ փռելով մարդկանց չեք կշտացնի: Բանը հասել է նրան, որ մի գյուղում 600 մետր ասֆալտ են անում` վարչապետ, նախարար, մարզպետ ու էլ ինչ պաշտոնյա ասես`  գնում նկարվում են էդ  ասֆալտի ֆոնին:


Ամոթը լավ բան է, թարգեք էդ շոուները»:


Բ.Հարությունյանը նաև գրել է, որ Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հազար դրամով և ազատվել աշխատանքից:


«Մարության Հայկն էլ է ազատվելուց առաջ պարգևավճար ստանալու  և Աջափնյակի մետրոյով գնալու Չեխիա»,- գրել է ՀԿ նախագահը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր