Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

17 օգոս 2020 15:35

Տեսանյութ.ՀՀԿ-ական «էլիտան» այցելեց հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին

Երեւանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին այսօր՝ օգոստոսի 17-ին, այցելել են ՀՀԿ-ականներ Վահրամ Բաղդասարյանը, Գալուստ Սահակյան, Էդուարդ Շարմազանովը։


Գալուստ Սահակյանը առանձնազրույց ունեցավ Հակոբկոխյանի հետ. իր աջակցություն հայտնեց նրան։

«Դու պայքարիր հանուն ազգի, պետության համար։ Մնացածներս էսօր կանք, վաղը՝ չկանք։ Դու գործ ես կատարում, որն անմահացնելու է ժամանակին մեր ժողովրդին։ Չեմ հարցնում՝ ինչու ես նստել, ինչ խնդիրներ ունես, որովհետեւ այն խնդիրները, որոնք մարդու մոտ առաջանում են, մարդը մինչեւ վերջ առաջ է գնում։ Հիշում ես չէ՞, որ իրար հետ հաց էինք ուտում, քայլում էինք»,- ասաց Գալուստ Սահակյանը։


«Քայլելը չեմ հիշում, որովհետեւ քայլում է Նիկոլը»,- արձագանքեց Հակոբկոխյանը։


Սահակյանն էլ նշեց, որ Հակոբկոխյանի պայքարը ժողովրդի պայքարն է. «Ինչը վերաբերում է իշխանություններին, դրանք խնդիրներ են, որոնք հարավետ չեն. գալիս ու գնում են. ինձանից սկսած, մյուսով վերջացնելով։ Քո անունը սրբությամբ կնշվի մեր քաղաքական օրակարգում»։


Լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք Հակոբոխյանի պահանջի, գաղափարի կողքին են եւ աջակցում են նրան. «Երկուսուկես տարի շարունակ պայքարում ենք այս ապազգային, հակապետական ռեժիմի դեմ։ Կարեւոր է ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաեւ մարզական, մակութային, գիտական աշխարհի ներկայացուցիչները իրենց խոսքը բարձրացնեն այս հակապետական ռեժիմի գործողությունների դեմ։ Հակոբկոխյանը մեր ազգի մարզական լեգենդներից մեկն է։ Մենք կողմ ենք ազգայինին եւ դեմ ենք ապազգայինին»։


Հարցին՝ արդյոք ինքը հորդորե՞լ է Հակոբկոխյանին՝ դադարեցնել հացադուլը, Շարմազանովն ասաց. «Ես նրան խնդրեցի, որ ինքը հետեւի իր առողջությանը, նա էլ նշեց, որ ինքն այսօր շատ ավելի առողջ է, քան երբեւէ։ Նա ասաց, որ կարեւորն իր հոգեւոր առողջությունն է»։


Վահրամ Բաղդասարյանը նույնպես իր աջակցությունը հայտնեց Հակոբկոխյանին։


Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ համամիտ է Հակոբկոխյանի բարձրացրած հարցերի հետ.


«Մենք 45 տարվա դահլիճային ընկերներ ենք։ Ես պատրավոր եմ, պետք է գայի եւ զրուցեի, երեկոյան նույնպես կգամ։ Բռնցքամարտի աշխարհն է անհանգստացած, որովհետեւ ինքը հասարակ դեմք չի միայն համաշխարհային բռնցքամարտում։ Նրանք պետք է գիտակցեն, թե ուր են գնում, ինչի է տանում դա։ Հազարամյակների պատմության մեջ մեր ամրությունը, ավանդույթները եւ ազգային արժեքներ կերտած ազգն այսօր մեկ հարվածով ուզում ենք հրաժարվել այդ ամենից։ Ես համաձայն եմ Իսոյի բարձրացրած հարցերի հետ»։


Բաղդասարյանը նշեց, որ այդ չափորոշիչներն առաջարկողները գուցե անփորձ են. «Մենք պետք է հասցնենք տեղ, գուցե անփորձ են, չեն հասկանում։ Նրանք եթե չգիտեն, ապա ետք է բացատրվի, թե հայկական արմատները որտեղից են եկել։ Այդ արժեքների շնորհիվ է, որ մենք կարողացել ենք պահպանել»։


Նշենք, որ այսօր Իսրայել Հակոբկոխյանին է մոտեցել շտապօգնության մեքենան եւ բուժզննում իրականացրել։


Հակոբկոխյանին են այցելել նաեւ իր գործընկերները։


Նշենք, որ Իսրայել Հակոբկոխյանը 5 օր է, ինչ հացադուլ է հայտարարել։


Իսրայել Հակոբկոխյանի հացադուլն ուղղված է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի,  Լանզարոտեյի կոնվենցիայի, Ամուլսարի շահագործման եւ այլ խնդիրների:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր