Դու նախարար ունես, որ սկի ճանճ չի կարա սատկացնի.Չեք կարողանում էլի ստից կտրվել

Էս ի՞նչ նոր թեզ եք դրել շրջանառության մեջ, Էս ի՞նչ եք խոսում: Ո՞նց թե նախարարը ծառա է: Ծառային տերը չի՞ ընտրում: Մեկը ես՝ ոչ մի ծառա էլ չեմ ընտրել:
Եվ հետո, ծառան պետք է լինի մաքրակենցաղ, հմուտ և արագաշարժ: Դու նախարար ունես, որ սկի ճանճ չի կարա սատկացնի. ի՞նչ ծառա լինելու մասին ա խոսքը:
Այսինքն՝ մեջի խեղճուկրակը քո նախարարներն ու մարզպետնե՞րն են:
Բա ինչի՞ նույն պարգևատրումը չեք տալիս գիտության, մանկավարժության, բժշկության, օրինականության պահպանման, արվեստի ու մշակույթի ծառաներին: Մարդիկ 34 հազար դրամով դաս են տալիս համալսարանում, դպրոցներում, 100 հազար դրամի համար փրկարարը վտանգում ա իր կյանքը:
Չէ, վայ, մոռացա. վերջիններս Ձեր հետ չեն քայլել, դմփ-դմփ-հու չեն բղավել:
Չեք կարողանում էլի ստից կտրվել, հո զոռով չի...»: