Թուրքական կազմակերպության նախաձեռնությունն Արցախի օկուպացված տարածքներում          «Կառավարություն կոչվածը պետք է անհապաղ պարզաբանում տա Բաթումիում Փաշինյանի անհետացման վերաբերյալ»       Երևանում անհայտ մակնիշի և համարանիշի մեքենայով վրաերթի են ենթարկել ոստիկանության գնդապետի    

19 օգոս 2020 13:54

Արևմուտքը շարունակում է ֆինանսավորել երկրում փողոցային ցույցերը. նրանք իրենց աչքի գերանը չեն տեսնում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ Արևմուտքը շարունակում է ֆինանսավորել երկրում փողոցային ցույցերն ու անկարգությունները, գրում է belta.by գործակալությունը։ 


«Արևմտյան պետություններն արդեն բացահայտ, առանց թաքցնելու հայտարարում են միջոցներ հավաքելու և դրանք Բելառուսին ուղղելու մասին։ Մենք տեսնում ենք այդ ամենը»,- Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն:


«Իհարկե, չենք կարող այստեղ մուտք գործող բոլոր միջոցներին հետևել, քանի որ առձեռն շատ գումարներ են փոխանցվում։ Սակայն տեղյակ ենք այդ մասին, և մեր ուշադրությունն այդ հարցին ենք սևեռում»,- հավելել է Լուկաշենկոն։ 


Նա կոչ է արել արևմտյան երկրների ղեկավարներին, որոնք պատրաստվում են քննարկել իրավիճակը Բելառուսում, նախևառաջ ուշադրություն դարձնել իրենց երկրներում առկա խնդիրներին:


«Ինձ թվում է, որ այդ պարոնայք իրենց աչքի գերանը չեն տեսնում: Աստված նրանց հետ»,- ասել է Բելառուսի նախագահը:


Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր երկրում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ձայների ընդամենը 10,12 տոկոսն է հավաքել։ Բազմաթիվ արևմտյան երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները:


   



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր