Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

19 օգոս 2020 15:15

Ի պատասխան Արայիկ Հարությունյանի հայտարարության.ոչինչ չէր խանգարում ադրբեջանական օդուժին ռմբակոծելու Ստեփանակերտը, եթե...

Որևէ ադրբեջանական ինքնաթիռ չի հատել շփման գիծը, իսկ ոչնչացված ԱԹՍ-ները առաջին գծից առավելագույնը 10-11 կմ հեռավորության վրա են եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին,  ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։


«Եթե Արցախի օդային սահմանը լիներ թափանցիկ, ապա ոչինչ չէր խանգարում ադրբեջանական օդուժին ռմբակոծելու Ստեփանակերտը։ Այսինքն` եթե մի պահ ենթադրենք, որ մեր օդային տարածքն անպաշտպան է եղել, ապա պետք է ավելացնենք, որ ադրբեջանցիները մեզ ուղղակի խղճացել են, չեն ցանկացել մեզ վնասել։ Դուք այդպիսի բան սպասո՞ւմ եք նրանցից, չի կարող այդպիսի բան լինել»,- ասաց նախագահը։


Սերժ Սարգսյանի խոսքով՝ հակաօդային պաշտպանության մասին խոսելիս պետք է տարբերակել՝ ռազմական ինքնաթիռը, հետախուզական անօդաչու թռչող սարքերը և հարվածային ԱԹՍ-ները։


«Քառօրյայի ընթացքում 9 ԱԹՍ է ոչնչացվել ՊԲ մարտիկների կողմից, այնուհետև ապրիլ ամսին` ևս 8-ը։ Որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել։ Այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերն առավելագույնը եղել են առաջին գծից 10-11 կմ հեռավորության վրա»,- նշեց նա։


Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունը հայտարարել էր, որ 2016 թ․ Ստեփանակերտի օդն անպաշտպան էր, իսկ այսօր ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ ամբողջ Արցախի օդային տարածքը։


«Երբ խոսվում է՝ այսօր բոլոր հարցերն ամբողջովին լուծված են, ապա խնդրում եմ հիշեք, որ հայտարարություններ եղան, որ ադրբեջանական հարվածային թռչող սարքերը հասել էին մինչև Տավուշի Բերդ քաղաք և այնտեղ կատարել են իրենց առաջադրանքը։ Իհարկե, շատ մեծ կորուստներ չեղան, բայց հասել են, չէ՞։ Սա ես ոչ թե որպես թերություն կամ կշտամբանք եմ ուզում ներկայացնել, այլ որպես հավաստումն այն փաստի, որ հակաօդային պաշտպանությունը պարիսպ չէ»,- նշեց Սերժ Սարգսյանը։


Ինչ վերաբերում է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի՝ դեռևս 2016 թ․ արված հայտարարությանը, որ խորքային հետախուզության տեխնիկայի հետ կապված խնդիրներ են եղել, Սերժ Սարգսյանը նշեց․ «Ապրիլյան պատերազմից հետո հետևություններ եղել են, և նոր սպառազինություններ են ձեռք բերվել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր