Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

20 օգոս 2020 10:39

Թուրքական Անթալիայում սպանել են հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին

Թուրքական Անթալիայում մահափորձի հետևանքով սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել հայտնի է որպես Լոտու Գուլի, գրում է Minval.az-ը՝ հղում տալով թուրքական լրատվամիջոցներին։ 


Աղբյուրը մանրամասնում է, որ արձակված չորս կրակոցի հետևանքով ծանր վիրավորում ստացած Սալիֆովին տեղափոխել են քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։


Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ Սալիֆովի վրա կրակել է նրա հետ ընթրող «Խան Ահմեդլինսկիյ» մականունով ադրբեջանցի մեկ այլ քրեական հեղինակություն։ 

Թուրքական ոստիկանությունը չարագործին ձերբակալել է Անթալիա-Դենիզլի մայրուղու վրա։


Նշվում է, որ Սալիֆովի դեմ նախկինում նույնպես իրականացվել են մահափորձեր․ այս տարվա փետրվարին Ստամբուլի ոստիկանությունը 17 մարդու էր ձերբակալել, որոնք ադրբեջանցի հայտնի «օրենքով գողի» դեմ մահափորձ էին պատրաստում։ 
Երկար տարիներ Ադրբեջանում բանտարկված Սալիֆովը ազատ արձակվելուց հետո 2018թ. մեկնել էր Թուրքիա, սակայն այնտեղից արտաքսվել էր: Ավելի ուշ ապօրինի ճանապարհներով կրկին մուտք էր գործել Թուրքիա:


Թուրքիայում Սալիֆովը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ 2016-ին Ստամբուլում սպանվեց ադրբեջանցի մեկ այլ հանցավոր խմբի պարագլուխ Ռովշան Ջանիևը։ Լուրեր էին շրջանառվում, թե Ջանիևի սպանության պատվիրատուն հենց Սալիֆովն է եղել։


Սալիֆովն ակտիվ գործունեություն էր ծավալել նաև Ռուսաստանում։ Նա Մոսկվայում զբաղվում էր դրամաշորթությամբ: Նրա պատճառով տուժել են բազմաթիվ ռուս գործարարներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր