Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

20 օգոս 2020 16:15

Կրեմլում Նավալնու ծանր վիճակի մասին իմացել են մամուլի հրապարակումներից

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է բլոգեր Ալեքսեյ Նավալնու թունավորմանը։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, Կրեմլում Նավալնու ծանր վիճակի մասին իմացել են մամուլի հրապարակումներից։ «Բժիշկները հիմա անում են ամեն ինչ, ինչ որ անհրաժեշտ է։ Օմսկում են բոլոր լավագույն բժիշկները։ Ինչպես մամուլից ենք տեղեկացել, նրանք օգտագործում են տելեբժշկության մեթոդները, կոնսիլիումներ են անցկացնում Մոսկվայի մասնագետների հետ։ Ինչպես եւ մեր երկրի որեւէ քաղաքացու, մենք նրանք մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասել է Պեսկովը։


ՏԱՍՍ-ն էլ հավելել է, որ հարկ է սպասել, մինչ անալիզների պատասխանները պատրաստ կլինեն, եւ հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր