Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

21 օգոս 2020 14:35

Ասում են՝ սպանված ադրբեջանցի օրենքով գողի ցուցումով էր հայկական ծիրանը ոտքերով տրորվել, արգեվել բեռնատարների մուտքը շուկաներ

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը (Լոթու Ղուլի) օգոստոսի 19-ի գիշերն սպանվել է Թուրքիայի Անթալիա քաղաքի Սերիք շրջանի հյուրանոցներից մեկի ռեստորանում։ Նրան կրակել են գլխից։
 
Նրան սպանելու մեջ կասկածվում են նրա թիկնապահը և վարորդը։ Թիկնապահ Ամիր Համիդլիին և վարորդ Խայան Զեյրալովին ոստիկանությունը բռնել է Անթալիա-Դենիզլի ճանապարհին։

Նշեմ, որ Նադիր Սալիֆովը պատվիրել էր մեկ այլ քրեական հեղինակություն՝ Ռովշան Ջանիևի (Լենքորնասկի) սպանությունը, որը տեղի ունեցավ 2016թ․-ի օգոստոսի 18-ին։ Իսկ Ռովշան էլ համարվում էր մեկ այլ քրեական հեղինակության՝ Դեդ Հասանի, սպանության պատվիրատուն։
 
Նադիր Սալիֆովի դեմ 2016թ․-ից հետո Ռովշանի եղբայրները երկու անգամ կազմակերպել են մահափորձ, որը կանխվել է ոստիկանության կողմից։
 
Նադիր Սալիֆովը վերահսկում էր ԱՊՀ տարածքի, մասնավորապես ՌԴ-ի , Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և այլն, միրգ-բանջարեղենի շուկաները։

Խոսվում է նաև, որ հենց նրա ցուցումով էր տեղի ունեցել տավուշյան մարտերի ժամանակ հայկական ծիրանի ցուցադրաբար տրորելը և հայկական պետհամարանիշներով բեռնատարների արգելքը դեպի միրգ-բանջարեղենի շուկաներ։

Նկարում ձախից նրա թիկնապահն է, նկարն արվել է սպանությունից մի քանի րոպե առաջ, երբ գնացել են հյուրանոցի ռեստորան ընթրելու, իսկ աջից վարորդն է։ Երկրորդ նկարում սպանված քրեական հեղինակությունն է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր