Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

21 օգոս 2020 14:54

Ձեզ վախեցնում են,գործադուլները պատին են սեղմել բռնապետին, խփել են ուղիղ սրտին. Տիխանովսկայան կոչ է արել շարունակել գործադուլները

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դիմել է երկրի աշխատողներին և կոչ արել շարունակել գործադուլները: Կոչը հրապարակվել է օգոստոսի 20-ին :
«Գործադուլները պատին են սեղմել բռնապետին, խփել են ուղիղ սրտին: Այդ պատճառով ձեզ հիմա ամեն հնարավոր ձևով փորձում են բաժանել: Եթե մենք միասին լինենք, ռեժիմին շանս չի մնա: Գործադուլները միանգամայն օրինական և հզոր զենք են ռեժիմի դեմ: Նրանք դա գիտեն: Այդ պատճառով էլ ձեզ վախեցնում են: Վախը թողեք բռնապետությանը: Հիշեք՝ դուք մենակ չեք: Ձեզ հետ ամբողջ Բելառուսն է»,- ասել է  Տիխանովսկայան:
Նա նաև շնորհակալություն է հայտնել աշխատավորներին «միասնության և երկաթյա համառության» համար, որը նրանք ցուցաբերել են չնայած ճնշմանը: Տիխանովսկայան ասել է նաև, որ երկրի ու մեր երեխաների ապագան կախված է այդ մարդկանց վճռականությունց: Այդ պատճառով անհրաժեշտ է շարունակել գործադուլները:


«Մեր նպատակները պարզ են՝ դադարեցնել բռնությունը, ազատել քաղբանտարկյալներին, անցկացնել թափանցիկ ընտրություններ»,- ավելացրել է  Տիխանովսկայան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր