Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

22 օգոս 2020 12:15

Քառօրյա պատերազմից մի ամիս առաջ ադրբեջանական զորքերի կուտակում է եղել շփման գծի երկայնքով և դրա իմացել են բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուրջ 800 հեկտար տարածքային և 20 դիրքային կորստի, ավելի քան հարյուր զոհի ու հարյուրավոր վիրավորների պատճառ դարձած Ապրիլյան պատերազմը դեռևս հասարակության համար մնում է մութ ու չբացահայտված...
     Պարզվեց, որ հայկական հետախուզությունն ու նրա պատասխանատուները բացարձակ անտեղյակ են եղել ադրբեջանական հարձակումից... և այս խայտառակ անտեղյակությունը ներկայացվում է որպես «սովորական բացթողում» և դեռ ոմանք էլ անմեղ գառի հեզությամբ փորձում են արդարանալ... ավելին, հայտարարել, թե հաղթել ենք մինիմալ կորուստներով...
     Մինչդեռ քառօրյա պատերազմի մեկնարկից մի ամիս առաջ ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով և դրա իմացել են բոլորը... այդ թվում՝ Սերժ Սարգսյանը...
     Հ.Գ. էնպես որ «անտեղյակ և թմրադեղերի ազդեցության տակ» գտնվողները ոչ միայն տեղեկացված են եղել ադրբեջանական կուտակումների մասին, այլև շատ լավ գիտեին, որ պատերազմը դեռ չի ավարտվել...
     Ակամայից հիշեցի նախկին քաղաքապետերից մեկի «անմեղսունակ արդարացումը», առ այն, որ հունվար ամսին տեղացած առատ ձյունն անակնկալ էր եղել նրա համար... ու քաղաքը վերածվել էր սառցադաշտի...
     Ու հենց ձեր նմանների անտեղյակ լինելու պատճառով էլ մեր զավակներն ու եղբայրները զոհվեցին՝ անմահանալով իրենց վստահված դիրքերում և չնահանջեցին... ավելին, իրենց վերջին խոսքում հայհոյեցին դիրքերը հանձնողներին...
     Ավելի «պատվաբեր» կլիներ չխոսելը...
     Բարի գիշեր... պատիվ ու արժանապատվություն ունեցող իմ հայրենակիցներին...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր