Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային          էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք       Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել    

22 օգոս 2020 12:35

Ռուսաստանում Լուկաշենկոյին «թունավոր» են համարում.նա, հնարավոր է, չկարողանա պահել իշխանությունը, և ռուսներին այսօր ավելի ձեռնտու է փոխըմբռնում գտնել ընդդիմության հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հնարավոր է, չկարողանա պահել իշխանությունը, և Ռուսաստանին այսօր ավելի ձեռնտու է փոխըմբռնում գտնել բելառուսական ընդդիմության հետ, քան միջամտել Բելառուսում տիրող իրավիճակին և աջակցել գործող իշխանություններին: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ ՌԴ նախագահի մերձավոր շրջապատին մոտ երկու աղբյուրի հղումով:

Աղբյուրներից մեկի համաձայն՝ բելառուսական ընդդիմության՝ Ուկրաինայի օրինակին հետևելու և երկիրը Եվրամիությանը մոտեցնելու փորձերն անընդունելի են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Գործակալության մյուս զրուցակիցը հայտնել է, որ Մոսկվայում համոզված չեն, որ Լուկաշենկոյի՝ իշխանությունից հեռանալը Ռուսաստանի համար բացասական կլինի, չէ՞ որ ռուսական ղեկավարությունը դեռ շատ քիչ բան գիտի բելառուսական ընդդիմության մասին:


Ըստ աղբյուրների՝ Մոսկվան շահագրգռված չէ Լուկաշենկոյի անկումը կանխելու հարցում, սակայն արագացնել էլ չի շտապում: Գործակալության՝ արտաքին քաղաքական շրջանակներին մոտ աղբյուրն ընդգծել է, որ Ռուսաստանում Լուկաշենկոյին «թունավոր» են համարում, և եթե անգամ նրան հաջողվի պահպանել իշխանությունը, Մոսկվայի վստահությունը նրա նկատմամբ որպես գործընկերոջ վերացել է:


Աղբյուրները պատմել են, որ Կրեմլն առանձնապես ցանկություն չունի Բելառուսին ռազմական օգնություն ցուցաբերել երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում՝ Լուկաշենկոյին իշխանության պահելու համար: Դա, ըստ նրանց, շարքային բելառուսներին Ռուսաստանի դեմ կտրամադրի և ավելի լուրջ կոնֆլիկտի կհանգեցնի, քան Ուկրաինայում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր