Որևէ օգնություն չե՞ն տրամադրելու դպրոցահասակներին.Սրանց մոտ ավելի լավ ստացվում են դպրոցահասակ երեխաների դեմ «Դրակոնյան օրենքներ» ընդունելը

Այսօր օգոստոսի 22-ն է և դպրոցահասակ երեխաներին որևէ ֆինանսական կամ ինչ-որ այլ օգնության մասին որևէ մեկը չի խոսել... Համոզված եմ՝ չեն էլ խոսի, քանի որ Նիկոլը բացարձակ ցանկություն և նպատակ չունի ձեռք մեկնել դրպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին... Նիկոլի և նրա ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարի մոտ ավելի լավ ստացվում են դպրոցահասակ երեխաների դեմ «Դրակոնյան օրենքներ» ընդունելը, թե ինչպես օրինակ, երեխան 45 րոպե դասին պետք է նստի դիմակով, դրան գումարած էլ դասամիջոցին չպետք է դուրս գա դասարանից և այլն...
Հ.Գ. Հարազատ թիմակիցներին հարյուր միլիոնավոր դրամների պարգևավճարի գումար Նիկոլն ունի... Բայց դպրոցահասակ երեխաներին օգնության ձեռք մեկնելու գումար՝ չունի...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից