Արարատ Միրզոյանն իրեն պարգևատրել է շուրջ 900,000 դրամով, պատգամավորներին՝ շուրջ 500,000          Կհիշեք՝ ինչպես էր Աննա Հակոբյանը Մեհրիբանին հրավիրում Արցախ մուղամ լսելու.նման լկտիություն չեմ հիշում ադրբեջանական կողմից       Վարչապետը կպարգևատրի 100-ից ավելի բուժաշխատողի, այդ թվում՝ «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչների    

22 օգոս 2020 15:15

Բժիշկները վստահ են եղել, որ պոչուկի վրա հսկայական ուռուցքով՝1,5 անգամ մեծ իր մարմնից, ծնված երեխան չի ապրի

Փոքրիկ Զալյան ծնվել է պոչուկի վրա հսկայական ուռուցքով, որը 1,5 անգամ մեծ է իր մարմնից: Չնայած նրան, որ բժիշկները վստահ են եղել, որ նա չի ապրի, աղջիկն այժմ ողջ եւ առողջ է:


Ինչպես պատմում է The Daily Mail-ը, 2019 թվականի սկզբին Ավստրալիայի Դարվին քաղաքցի 31-ամյա Լենեն իմացել է, որ սպասում է երկրորդ երեխային:


Հղիության 20-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտւոյթան ժամանակ բժիշկները Լենեին եւ նրա ամուսնուն հայտնել են, որ երեխայի պոչուկի վրա մեծ ուռուցք կա: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ դա տերատոմա է՝ երեխաների մոտ բնածին ուռուցքի հազվադեպ հանդիպող տեսակ:


Չնայած նրան, որ ուռուցքը բարորակ է եղել, բժիշկները վստահ են եղել, որ երեխան մահացած կծնվի, եւ Լենեին առաջարկել են աբորտ անել: Սակայն ամուսինները չեն համաձայնել:


Հուլիսին կեսարյան հատում են արել, եւ լույս աշխարհ է եկել Զալյան: Նա կշռել է մոտ 1 կգ, եւ պոչուկի վրա հսկայական ուռուցք է եղել:


Ծնվելուց մի քանի օր անց 6 ժամյա վիրահատություն են կատարել: Վիրահատությունը բավականին դժվար է եղել, եւ բժիշկները ստիպված են եղել նրան վերակենդանացնել եւ արյան 5 փոխներարկում անել:


10 օր անց Լենեն կարողացել է գրկել իր դստերը: Փոքրիկին դուրս են գրել ծնվելուց 57 օր անց:   

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր