Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին          Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր       ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով    

24 օգոս 2020 16:00

Տեսանյութ.Առնետների պես փախան, մենք նրանց հախից կգանք. զինված Լուկաշենկոն այցելել է ուժայիններին

Օգոստոսի 23-ի երեկոյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է Անկախության պալատի առջև գտնվող հրապարակ: Նա ուղղաթիռից դուրս է եկել զրահաբաճկոնով ու Կալաշնիկովի ինքնաձիգով, որը պահեստատուփ չի ունեցել: Հավելենք, որ Անկախության պալատը Լուկաշենկոյի նստավայրն է:
Տեսանյութում Լուկաշենկոն խնդրում է մոտենալ Անկախության պալատին՝ ասելով․ «Առնետների պես փախան»։
Այնուհետև կադրից դուրս ձայնը հարցնում է. «Որտե՞ղ են նրանք»։
Լրագրողները ենթադրում են, որ դա Բելառուսի նախագահի որդու՝ Նիկոլայ Լուկաշենկոյի ձայնն է։ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանում է. «Փախան։ Նրանք իմացան, որ այստեղ ես լինելու»։
Пул первого թելեգրամյան ալիքում հայտնված տեսանյութում Լուկաշենկոն անցնում է Անկախության պալատի մոտ գտնվող ոստիկանության շղթայի կողքով։

«Շնորհակալություն, դուք հիասքանչ եք, մենք նրանց հախից կգանք»,- ասում է Լուկաշենկոն՝ ստանալով «Շնորհակալ ենք, մենք մինչև վերջ Ձեզ հետ ենք» պատասխանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր