Տեսանյութ.Ստրիպտիզ ակումբ ա՞, որ բանվորները տկլորանում են.Մենք լավն էինք սպասում, Նիկոլ ջան, ոչ թե բեսպրեդել քաղաք դարձնես
![](https://i.ytimg.com/vi/pOQ8aj457AA/maxresdefault.jpg)
«Էս ի՞նչ է մեր քաղաքի վիճակը: Այս նեղ փողոցում էն կողմն էլ է առած, էնտեղ էլ բարձրահարկ շենք կառուցվելու: Խեղդվե՞ն էս մարդիկ էստեղ: Սա ճի՞շտ է: Ես մինչեւ էսօր Նիկոլի կողմից եմ եղել, բայց էսօրվանից լրիվ հիասթափվել եմ իրենից: Ես չեմ ասում՝ ինքը սուտասան է, ես իր շատ բաները հավանում եմ, բայց հիմա վախենում ենք 11 տարեկան երեխային խանութ ուղարկել: Հիմա լրիվ բեսպրեդել ա գնում քաղաքում:
Հայկ, ամոթ քեզ, հազար ամոթ: Դե հատեք քաղաքի բոլոր ծառերը, մի թողեք մնան: Իրենք քաղաքը լրիվ դժոխք են դարձնում: Մենք լավն էինք սպասում, Նիկոլ ջան, ոչ թե բեսպրեդել քաղաք դարձնես»,-ասաց նա:
Մեկ այլ բնակչուհի էլ ասաց. «Եթե Երեւանը մեր տունն է, թույլ տվեք Երեւանում ապրենք: Մեր փողոցից վերցրել են մանկապարտեզը, ակումբը, խաղադաշտը: Տվեք հնարավորություն այս փողոցին ունենալ մի փոքր կանաչ գոտի: Որ իմանանք, որ մենք իսկապես արժանապատիվ քաղաքացիներ ենք: Խնդրում ենք մի կոտրեք այն հույսը, այն լավը, որ կապել ենք ձեզ հետ»:
Հիշեցնենք, որ առավոտյան, Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները փակել էին ճանապարհը՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի առիթով։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանները, որոնք փորձում են ճանապարհը բացել։