Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

24 օգոս 2020 14:55

Հեռացիր.Քո տեղն աղբամանն է, հայրենիքդ ուրացար ,արա, այ տղա, չնայած քեզնից ինչ տղա

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամներն ու մի շարք քաղաքացիներ ավտոերթով մայրաքաղաքի փողոցներով շրջելուց հետո հասել են ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ 


«Քո տեղն աղբամանն է, հայրենիքդ ուրացար ,արա, այ տղա, չնայած քեզնից ինչ տղա»,- ավտոերթի ժամանակ բարձրախոսներով հայտարարում էին ակցիայի մասնակիցները։


Նշենք, որ մեզ տեղեկացրին, որ այս գործողությունները անժամկետ են, ակցիաներ են անելու այնքան ժամանակ մինչև Հարությունյանը կբարեհաճի թողնել նախարարի աթոռը։


Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիային մասնակցող մի քանի ցուցարարի:


Դիմակ չկրելու համար ոստիկանության պատրաստած արձանագրությունը տեղում ստորագրելուց հետո Վահագն Չախալյանը շարունակեց ակցիան՝ բարձրախոսով հայտարարելով, որ թուլ չեն տա, որ որևէ մեկը վնասի ազգայինը և կրոնը: Նա ԿԳՄՍ նախարարին և մյուսներին կոչ արեց հեռու մնալ հայ գրականությունից, որը իրենք չեն ստեղծել: Ըստ Չախալյանի, վերջիններս քանդում են ազգայինը և ժողովրդի սրբությունները և չեն հրաժարվի այդ ծրագրի իրականացումից, քանի որ պարտավորություն են վերցրել և ուղակի կատարողներ են:
Վահագն Չախալյանը նաև հայտնեց, որ ոստիկանությունը թույլ չի տվել, որ Արարատի և Արմավիրի մարզից ցույցի մասնակիցները մեքենաներով գան Երևան, բայց իրենք շարունակելու են իրազեկման միջոցառումները Հայաստանի ողջ տարածքում: Նրա խոսքով, իրենց են միացել մի շարք կազմակերպություններ, հարյուրավոր անհատներ և այդ  պայքարն ազգային է ու  չունի կուսակցական ուղղվածություն:

Քիչ առաջ ակցիային միացավ նաև օրերս Նժդեհի արձանի մոտ հացադուլ հայտարարած հայտնի նախկին բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր