Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

25 օգոս 2020 14:15

Միլիոնավոր ռուբլու թոշակներ՝ «մեռած հոգիներին»

Ռուսաստանի Կենսաթոշակային ֆոնդի (ՌԿՖ) տարածքային մարմինները շարունակում են վճարել հանգուցյալ ռուսներին, եթե նրանց մահվան մասին տվյալները ուշացումով են հասնում նրանց: «Լենտա ռու»-ն հայտնում է, որ այդ խնդիրը նշված է Ռուսաստանի հաշվիչ պալատի զեկույցում:


Աուդիտը ընդգրկել է 2017-2019 թվականների ժամանակահատվածը: ՌԿՖ-ի միայն երկու տարածքային մարմիններում բացահայտվել է 377 միլիոն ռուբլու գերավճարներ: Այդ հաշիվներից միջոցները հանվում են հարազատների կողմից, և  «մեռած հոգիներին» գնացած գումարները հնարավոր է վերադարձնել միայն դատարանների միջոցով, կամ եթե գումար ստացած քաղաքացիները համաձայն են կամավոր փոխհատուցել վնասը:


Հաշվիչ պալատի աուդիտորները սխալներ են հայտնաբերել կենսաթոշակների հաշվարկման համակարգում, ինչը հանգեցնում է ռուսների կենսաթոշակային իրավունքի խախտման, ներառյալ վճարների չափի նվազման:


Նման խնդիրներից է մեկ անձի համար երկու կամ ավելի հաշիվների բացումը և մի քանի քաղաքացիների մի SNILS-ի նշանակումը, ինչը բացատրվում է հարցաթերթիկների լրացման սխալով: Հաճախ նման սխալ է տեղի ունենում այն կանանց դեպքում, ովքեր փոխել են իրենց ազգանունը, եթե ՌԿՖ-ի մարմինները անձնական հաշիվներում չէին նշել նրանց ծննդյան ազգանունը:


Աուդիտը ընդգրկել է 45 կենսաթոշակային գործ, որոնցում հաշիվները միավորված են եղել: Գործերի կեսից ավելին սխալ է կազմվել, ինչի պատճառով քաղաքացիներին պակաս է վճարվել 2,2 միլիոն ռուբլի: Երեք տարվա ընթացքում միավորվել են 89.8 հազար մարդու հաշիվներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր