Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

25 օգոս 2020 14:54

Ահա և Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե որքան գումար է ծախսել «կորոնավիրուսի վրա». մանրամասներ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար ծախսվել է 9.381.975.858 դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես`

վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման համար` 2.258.676.043 դրամ
բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումները (պայմանագրային գներով)` 144.116.000 դրամ
Covid-19-ի շրջանակներում բուժաշխատողների պարգևատրման համար` 760.948.184 դրամ
Ժամանակավոր մեկուսարանների պահպանման համար` 393.021.823 դրամ
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածության համար` 854.473.744 դրամ
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն համար` 1.432.579.185 դրամ
Բժշկական սարքավորումներով հագեցվածությունն ապահովելու համար` 2.561.464.348 դրամ
Բժշկական կենտրոնների վերանորոգման համար` 776.334.303 դրամ
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումները կազմել են 200.362.229 դրամ։
«Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարությունից նաև հայտնում են, որ համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

Հիշեցնենք`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 111–ով և դարձել 42936։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 մարդ, կատարվել է 196873 թեստ (+1299), առողջացել են վարակվածներից 36475–ը (+426)։ Գրանցվել է մահվան 858 (+4) դեպք։

Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է չորսով և հասել 260–ի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր