Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

25 օգոս 2020 15:35

Զարմանալի է, որ Փաշինյանը «գահընկեց» եղած Սերժ Սարգսյանի անվտանգության պետին է ընդունել՝ որպես իր անվտանգության պետ. պլենտուսից ցածր մակարդակ

«Վերջին երկու տարում արդեն հինգերորդ առաջին համարն է փոխվում Նիկոլ Փաշինյանի մոտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Ծատուրյանը։


Նրա խոսքով, այս տվյալները ցույց են տալիս, որ կան խնդիրներ, բայց պարզ չէ՝ այդ խնդիրները վերաբերում են պրոֆեսիոնալիզմի՞ն, թե՞ ուղղակի այդ մարդիկ վարչապետին ձեռք չեն տալիս։ Այնուամենայնիվ, ըստ մասնագետի, պրոֆեսիոնալիզմի հետ կապված խնդիր իրապես կա։


«Իսկ եթե իրեն ձեռք չեն տալիս այդ մասնագետները, ապա 2.5 տարին բավականին մեծ ժամանակ է, որ վարչապետը մի հինգ հոգու ուղարկեր այլ երկրներ, վերապատրաստեր... Ի՞նչ են նշանակում վերջին շրջանում վարչապետի այցերը Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր։ Դրսի հետախուզությունը տեսնում է վարչապետի անվտանգությունը, և այդպիսին էլ պատկերացնում է մեր երկրի անվտանգությունը։ Երկրում առաջին համարն այդ օրերին նամակ էր հավաքում, երկրորդ համարը՝ դիմակ բաժանում, երրորդը՝ կոնֆետ բաժանում...։ Սա աբսուրդ է, չե՞ն հասկանում այդ մարդիկ, որ իրենք աշխատանք են տանում, դա ժամանց չէ»,- ասում է Ռուբեն Ծատուրյանը։


Նա հիշեցրեց մի դեպք, երբ 2003 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Վայքում երկրորդ նախագահին գորգագործական արտադրամասում փոքրիկ անվանական գորգ են նվիրել, անվտանգության աշխատակիցները չեն վերցրել այդ գորգը, քանի որ իրենց ձեռքերը պետք է ազատ լինեին։


«Եթե դու եկել ես աշխատանքի, ապա այն պետք է լավ կատարես։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում այս երկրում։ Մենք պետք է կարողանանք գոնե փոքր խնդիրները մեր երկրում լուծել։ Թող այդ տղաներին ուղարկեն վերապատրաստման։ Հիմա մեր այս անվտանգության աշխատակիցները բոլորը սպիտակ շապիկներով են, բայց անվտանգության աշխատակիցները չպետք է սպիտակ շապիկով լինեն, քանի որ դա ավելի տեսանելի է, բացի այդ կրելու դեպքում «բրոնեժիլետը» ավելի տեսանելի կլինի։ Կամ էդ ականջակալները, որ դնում են ու ամեն րոպե խոսում։ Առաջին համարն ընդհանրապես իրավունք չունի ռադիոկապով խոսելու։ Առաջին հինգ համարները ներքին անվտանգությամբ են զբաղվում, և կան արտաքին պաշտպանողներ՝ 16 հոգի։ Իսկ վարչապետի անվտանգությունը գլուխը կախում, գնում է այն կողմ... շատ խնդիրներ կան, որ ամբողջ աշխարհը տեսնում է, հետախուզությունը հետևում է այս ամենին»,- ներկայացրեց նա։


Ըստ Ռուբեն Ծատուրյանի, մի շրջան է եղել, երբ պետական անվտանգության աշխատակիցները կատարել են իրենց առջև դրված խնդիրը՝ 1998-2008 թվականներին։ Բայց դա, ըստ նրա, կախված չի եղել անվտանգության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմից, այլ պայմանավորված է եղել ղեկավարով, որը «քելեխների» չի մասնակցել, «ուտուշ-խմուշներով» չի տարվել։


«Ես չեմ հասկանում՝ հիմա ինչ որ կատարվում է, չե՞ն տեսնում։ Փողոցներում էլ այն ժամանակ երկրորդ նախագահն անիմաստ չի քայլել։ Անցած տարի էր չէ՞, որ վարչապետը հայտարարեց, որ փախել է իր անվտանգության աշխատակիցներից ու ընտանիքով Երևանում ման է գալիս։ Ինքը հասկանալով այդ ամենն արե՞ց, թե՞... ինքն իր անվտանգության համակարգը պլենտուսից ցածր մակարդակի իջեցրեց։ Նույն հաջողությամբ մեկ այլ մարդ կարող է մտնել քո առանձնատուն, քեզ այնտեղից հանել, ու ոչ ոք չիմանա՞։ Սա աբսուրդ է»,- շեշտեց անվտանգության հարցով փորձագետը։


Բացի այդ, Ռուբեն Ծատուրյանի համար զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը «գահընկեց» եղած Սերժ Սարգսյանի անվտանգության պետին է ընդունել՝ որպես իր անվտանգության պետ. «Սենց բան չի լինում աշխարհում։ Հերիք չի իր մոտ ղեկավար է ընդունում, հետագայում էլ նշանակում է ամբողջ 10-րդ վարչության ղեկավար։ Դուք աշխարհի ոչ մի անկյունում չեք տեսնի նման բան, որ նույն անձնավորությունը ղեկավարի երեք տարբեր լիդերների անվտանգությունը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր