Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

25 օգոս 2020 16:15

Առնվազն վեց մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհայտ կորած են.պատրաստ են երկխոսության իշխանության հետ

Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են հազարավոր խախտումներով, իսկ դրանց պաշտոնական արդյունքները չեն ընդունվել բելառուս ժողովրդի կողմից: Նման հայտարարությամբ է հանդես եկել բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսակապի միջոցով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում, որը գումարվել է օգոստոսի 9-ի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Նա նշել է, որ ընտրություններից հետո հազարավոր բելառուսներ դուրս են եկել աննախադեպ մասշտաբի հասնող բողոքի խաղաղ ցույցերի: Երկրի իշխանությունները, ըստ Տիխանովսկայայի, դրան պատասխանել են բռնություններով:


«Առնվազն վեց մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհայտ կորած են», - ասել է նա:


Տիխանովսկայան հայտարարել է նաև, որ Բելառուսում «խաղաղ հեղափոխություն» է տեղի ունենում, և կոչ է արել Եվրամիությանը և աշխարհի բոլոր երկրներին հարգել իրենց հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ 


Նա նաև խոսել է բելառուսական ընդդիմության նպատակի մասին, այն է՝ խաղաղ երկխոսության միջոցով նոր ընտրությունների հասնելը։ Նախկին թեկնածուն հավելել է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանությունների հետ բանակցությունների համար իր ներկայացուցիչներին առաջադրել։ 


«Հայտարարում եմ իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնելու պատրաստակամության մասին։ Պատրաստ ենք ներկայացնել մեր բանակցողներին»,- հայտարարել է նա։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր