Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

26 օգոս 2020 12:15

Ինչպես են գործելու հանրակրթական դպրոցները.20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանների դասապրոցեսը. փոխնախարար

«Ինչպես հայտնել ենք՝ ուսումնական գործընթացը սկսվելու է սեպտեմբերի 15-ից՝ բացառությամբ առաջին դասարանցիների, որոնք դպրոց կգնան սեպտեմբերի 14-ին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով, թե համավարակի պայմաններում ինչպես են գործելու հանրակրթական դպրոցները։

Նրա խոսքով, առաջին դասարանցիները կկարողանան առաջին օրն առանձին հաճախել դպրոց, սակայն կա սահմանափակում՝ մեկ անձի ուղեկցությամբ կարող է երեխան գնալ դպրոց։ Ըստ փոխնախարարի, յուրաքանչյուր դպրոցում նշանակվելու է COVID-19-ի հսկողության պատասխանատու՝ ի պաշտոնե դպրոցի տնօրենը, որը պատասխանատու է լինելու կորոնավիրուսի տարածմումը կանխարգելող կանոնները պահպանելու համար։

«Մինչև դպրոցում ուսումնական գործընթացի սկիզբը պետք է իրականացվեն անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքները՝ ինչպես աշխատակիցների համապատասխան վերապատրաստման, այնպես էլ դպրոցում անհրաժեշտ գծանշումների և պարագաների ապահովման և մյուս ուղղություններով։ Ընդ որում, մեծ կարևորություն ենք տալիս բուժքրոջ ներգրավմանը։ Իհարկե, շատ կարևոր է, որ դպրոցներն ապահովվեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով և ախտահանման համար անհրաժեշտ պայմաններով, որի համար նախատեսված են տարբեր աղբյուրներ»,- ներկայացրեց փոխնախարարը։

Ի՞նչ միջոցներով դպրոցները կապահովվեն անհրաժեշտ պարագաներով

ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրել է դպրոցների ունեցած խնայողությունների մասին տեղեկատվություն։ Այդ խնայողությունների աղբյուրները եղել են նախորդ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում՝ մասնավորապես գարնան կոմունալ և այլ հիմնական ծախսերի կրճատումը, որն արվել է հեռավար ուսուցման շնորհիվ։

ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց, որ այդ և պետական հավելյալ միջոցներն են ուղղվել անհրաժեշտ պարագաների ձեռքբերմանը։

«Դպրոցները կապահովվեն բոլոր անհրաժեշտ պարագաներով»

Մեկից ավելի մուտք ունեցող դպրոցների բոլոր մուտքերը կօգտագործվեն

«Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր դպրոցի համար գծագրվի մուտքի և ելքի, ինչպես նաև դպրոցի ներսում շարժի գործընթացը։ Կորոնավիրուսի տարածման ռիսկը շատ ավելի է բարձրանում մեծ քանակով մարդկաց ինտենսիվ շփման պարագայում։ Հենց այս պատճառով փորձել ենք այնպիսի կանոններ սահմանել, որոնք հնարավորություն են տալիս հնարավորինս նվազեցնել ինտենսիվ շփումը։

Այդ կանոններից է, օրինակ, դպրոցների հնարավոր բոլոր մուտքերի օգտագործումը։ Սա նշանակում է, որ մենք փորձում ենք  խորհուրդ տալ, հաշվի առնելով դպրոցի կառուցվածքը, տարբեր մուտքերով երեխաներին ընդունել»,-ասաց փոխնախարարը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց նաև, որ ուսուցիչների և աշակերտների տեղաշարժերը ևս սահմանափակվել և կարգավորվել են այն սկզբունքից ելնելով, որ ինտենսիվ շփումները հնարավորինս կրճատվեն։

Քսանից ավելի աշակերտ ունեցող դասարանները եռօրյա հերթափոխով կհաճախեն դպրոց

Առաջարկվել է, որ մինչև քսան աշակերտ ունեցող դպրոցների պարագայում ուսումնական գործընթացն իրականացվի՝ ուղղակի պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։

Իսկ այն դպրոցները, որտեղ ամեն դասարանում կա ավելի քան 20 աշակերտ, ապա դասարանը կկիսվի խմբերի։ Երեխաները դպրոց կհաճախեն հերթականությամբ՝ յուաքանչյուր խումբը 3 օր։

Ըստ Ժաննա Անդրեասյանի, այս կանոնը հնարավորություն է տալու կրճատել միաժամանակ դպրոցում գտնվողների թիվը, ինչը ևս շփման ինտենսիվության նվազեցման հիմք է։

Այդ դեպքում, ըստ փոխնախարարի, ուսուցիչները կարիք կունենան վերանայելու ուսումնական ծրագիրը, բաշխել այսպիսի դասացուցակ, որ բոլոր աշակերտներին տրամադրեն անհրաժեշտ նյութերը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր