Չայնիի ոլորաններում ավտովթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու «Արար» հինադրամի տնօրենը          Իրանը թույլ չի տա, ոչինչ անպատասխան չի մնալու... Կիևը վախենում է,որ մենք ոչ մեկի հետ կատակ չենք անում       Փակում են Մալաթիայի տոնավաճառը ...այդպես ընդդիմություն չեն լինում .Նախ շատերը չգիտեն, որ այդ տոնավաճառի սեփականատերերը թունդ ընդդիմադիր են այս իշխանությանը    

26 օգոս 2020 13:34

Փրկարարները դուրս բերեցին Երևանում պայթած շենքի փլատակների տակ մնացած բնակչի դիակը

Րոպեներ առաջ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 56–ամյա բնակչի դին։ 

Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Ցավոք, ունենք մեկ զոհ»,- ասաց նա։
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։

Հիշեցնենք՝ վաղ առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել էր քառահարկ պանելային շենքը, մասնավորապես՝ նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի տեղեկություններով՝ դուրս բերված քաղաքացին 56 -ամյա տղամարդ է, շենքի երկրորդ հարկի բնակիչ է։ Լրագրողների հետ զրույցում նախարարը ենթադրել էր, որ պայթյունի պահին բնակիչը քնած է եղել։ Հիշեցնենք՝ պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ ժամը 7:00-ի սահմաններում։ Հարևանների տեղեկություններով՝ փլատակներից դուրս բերված քաղաքացու անունն Արայիկ է կամ Արթուր. հաստատ չգիտեն, որովհետև շենքում նոր էր սկսել բնակվել։
Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է դարձել։ ԱԻ նախարարի խոսքով՝ վերջնական պատասխանը կունենան միայն հետաքննության ավարտից հետո, նրա խոսքով գործով զբաղվում է Ոստիկանության քննչական վարչությունը։
Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։
Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից
Նախնական տվյալներով՝ փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։Փլատակների տակից դուրս բերված երկու քաղաքացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրանցից մեկը՝ 71-ամյա Սվետլանա Ս․-ն այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության։ Մյուս տուժածը 41-ամյա Էդգար Մ.-ն է. առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։
ԱՆ խոսնակի հաղորդմամբ՝ այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը պայթյունի վայրում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը: Ռայնիսի փողոցում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն ցուցաբերում քաղաքացիներին:
Դեպքի վայրում աշխատում են Sputnik Արմենիայի թղթակիցները։ Նրանց հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով շենքը փլուզվել է հարևանությամբ գտնվող առանձնատան վրա։ Ուժգին պայթյունի ալիքը վնասել է նաև հարևան բնակելի շենքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր