Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

26 օգոս 2020 14:38

Դպրոցում դիմակ դնելն արդյո՞ք պարտադիր է․ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը

ԳՄՍ նախարարությունը քննարկում է դպրոցներում դիմակ կրելու կարգ ու կանոնները՝ ԱՀԿ խորհրդատվությունների հիման վրա։ Տեղեկությունն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց կրթության, գիտության, մշակույթ ու սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ավելի կոնկրետ տեղեկություն կտրամադրվի մեր գործընկերների հետ քննարկումներից հետո՝ հաշվի առնելով ԱՀԿ խորհրդատվությունները», - ասաց Անդրեասյանը։


Նա ընդգծեց, որ դիմակ դնելու պահանջը բխում է փակ տարածքներում հակահամաճարակաբանական նորմերի պահպանման վերաբերյալ պարետի ընդհանուր հրահանգներից։


Ավելին՝ ռիսկային խմբի երեխաների համար, ծնողներից համապատասխան դիմում ստանալու դեպքում, նախատեսվում է հեռավար ուսուցում կազմակերպել։ Ռիսկային խմբում գտնվող մանկավարժներին նախարարությունը երեք տարբերակ է առաջարկում։ Նրանք կարող են դպրոց գալ պաշտպանիչ լրացուցիչ միջոցներով, կարող են հեռավար տարբերակով անցկացնել դասերը (եթե դպրոցի ղեկավարությունը թույլ տա) կամ հեռանալ աշխատանքից։ Աշխատանքից ազատվելու դեպքում նրանց կփոխարինեն նոր կադրերով։
Այն դպրոցներում, որտեղ վարակվածների թիվը կգերազանցի 10%-ը, դասերը ժամանակավոր կդադարեցվեն։


Նախատեսվում է ուսուցիչների և դպրոցների այլ աշխատակիցների թեստավորում անցկացնել։


Առաջին դասարանցիների դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ին, մնացածինը՝ սեպտեմբերի 15-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր