Պատահականությո՞ւն, թե՞ դիտավորություն. Պայթյունի հետևանքով ծանր վիճակում գտնվող բնակիչը խաղադրույքի հետևանքով զրկվել էր տնից. «Ժողովուրդ»
![](https://newsarmenia.am/upload/iblock/1d1/1d1fa15657d11db28db7cd6b6003fb70.jpg)
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պայթյունը եղել է 41-ամյա Էդգար Մարգարյանի տանը, որը հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Երեկ դեպքի վայրում հավաքվածները մեզ հետ զրույցում նշել էին, թե տեղեկություններ են լսել, որ երկրորդ հարկի բնակիչը ցանկացել է էսենցիա խմել և վերջ տալ կյանքին: Խոսքը կրկին Էդգար Մարգարյանի մասին է, և ավելին՝ մեր տեղեկություններով՝ նա խաղադրույքների հետևանքով կորցրել է իր բնակարանը և գտնվել հոգեպես ծանր վիճակում: Մենք տեղեկացանք նաև, որ այս գիշեր տանը եղել է միայն Էդգար Մարգարյանը, նրա որդին՝ Էրիկը, գիշերել է ընկերների տանը, իսկ կինն ու դուստրն օրեր առաջ էին հեռացել տանից տիրող մթնոլորտի պատճառով: Եվ այժմ իրավապահները փորձում են հասկանալ, թե որքանով այս իրադարձությունները կարող են կապ ունենալ իրար հետ, և արդյոք պայթյունը պատահականության արդյունք է, թե միտումնավոր է արվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: