Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

27 օգոս 2020 11:40

Որպես սպա տիրապետում է շատ ինֆորմացիայի.Ադրբեջանցիները տղային չեն վերադարձնելու, նրան պահելու են այդ քամբախում

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Անգամ սիրողական աչքը պետք է նկատի, որ Ադրբեջանում գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանը տեսախցիկի առջև դժվարությամբ կարդում է մի տեքստ, որը պատրաստել են Ադրբեջանի ՊՆ-ում, թարգմանել ու հուշարարով դրել դեմը։ Գուրգենն անգամ դժվարությամբ ու սխալներով է արտասանում տեքստում մի քանի անգամ գործածվող Գերանբոյի շրջանի անունը՝ մեկ անգամ Ճերանբոյ, մյուս անգամ այլ կերպ, երրորդ անգամ՝ այլ կերպ, բազում տեղերում կմկմում է, վանկերով կարդում ու այսպես շարունակ։ Դեհ, իսկ, տեքստի վերջաբանը միանգամայն ասում է, թե ով է դրա հեղինակը՝ ուզում եմ "մնալ Ադրբեջանում”, "օգտակար լինել նրա զինված ուժերին”, "համոզվեցի, որ հայկական բանակը չի կարող հաղթել Ադրբեջանի բանակին” /թե այդ ինչ ճակատամարտ պետք է տեսած լիներ, որ համոզվեր խեղճը․․․/։ Դատելով տեքստից, Ադրբեջանցիները տղային չեն վերադարձնելու, նրան պահելու են այդ քամբախում, նաև մտածում են, որ որպես սպա տիրապետում է շատ ինֆորմացիայի, որը իրենց պետք է գալու։ Ադրբեջանում մնալու "ցանկություն” հայտնելը դրա ապացույցն է, ու այս պահին կարծես թե կանխում են, որ անգամ երրորդ երկիր չտեղափոխվի կամ այդպիսի ցանկություն չարտահայտի, ինչպես նախկին գերիներն են արել․․․ Բարդ խնդրի առաջ ենք կանգնած․․․ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր