Բաժանորդի հետ կապն ընդհատված է․ Փաշինյանը մեկուսացման մեջ է.Տավուշյան բախումներից հետո նույնիսկ հեռախոսազրույց չի եղել Պուտինի հետ.

«Բաժանորդի հետ կապն ընդհատված է․ Փաշինյանը մեկուսացման մեջ է.
Տավուշյան բախումներից հետո բոլորը բոլորի հետ երկկողմ և եռակողմ շփումների մեջ են։
Մոսկվան, Անկարան և Բաքուն շատ ակտիվ են։ Շփվում են առաջին դեմքերի մակարդակով։ Երևանը չկա այս շփումներում։
Այս ամենի ֆոնին աչք է ծակում այն հանգամանքը, որ նույնիսկ հեռախոսազրույց տեղի չի ունեցել ՀՀ ղեկավարի ու ՌԴ նախագահ Պուտինի միջև (դատելով ամենից՝ Կրեմլը Հայաստանի հետ շփվում է երկու խողովակով՝ ՀՀ պաշտպանության նախարարություն և ՀՀ արտաքին գործերի նախարարություն)։
Փաշինյանին հաջողվել է միայն այլ առիթով հանդիպել ՌԴ վարչապետին։ Մեկ էլ՝ հարցազրույց տալ ռուսական հեռուստաընկերությանը և ապացուցել, որ հակառուսականության առումով, պատկերավոր ասած, ուղտ չէ։
Բայց սա նոնսենս է և ցույց է տալիս, թե ինչ մակարդակի վրա են ռազմավարական դաշնակից երկրների առաջին դեմքերի հարաբերությունները։ Սա հետանկախական շրջանում արձանագրված հայ–ռուսական հարաբերությունների պատմական մինիմումն է»։